ՀՀ-ում Բելառուսի դեսպանը Հայաստանի ԱԳՆ է կանչվե՞լ
Oրերս Հայաստանի ԱԳՆ է կանչվել Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկը։ Այս մասին գրում է bagramyan26-ը` հղում անելով իր աղբյուրին:
Բելառուսի դեսպանին փոխանցվել է հայկական կողմի դժգոհությունն ու մտահոգությունը՝ կապված նախագահի, ինչպես նաև Բելառուսի այլ պաշտոնյաների հայտարարությունների հետ, որոնք դաշնակցային բնույթ չեն կրում։
Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ կայացած հանդիպմանը երկար խոսել է հայ-ադրբեջանական հակամարտությունից՝ ասելով, թե այդ հակամարտությունը պետք է ավարտել: Միջնորդի դերում նա տեսնում է միայն Ռուսաստանին։
«Որոշակի խաղեր են ընթանում։ Ես հասկանում եմ, թե ինչ խաղեր են, թե ինչու են Եվրամիությանը ներքաշել այնտեղ, ինչու են այնտեղ քարշ տալիս ԵԱՀԿ-ին։ Հասկանալի է չէ՞ ինչու։ Ի՞նչ են նրանք այնտեղ անելու, եթե այնտեղ արդեն միջորդ կա», - հայտարարել է նա։
Լուկաշեկոն դեմ է նաև ՀԱՊԿ-ի մասնակցությանը, նրա խոսքերով. «Ասես ուրիշ զբաղվելու բան չկա»։
Հայ-ադրբեջանական սահմանի լարված հատվածներում, որտեղ ադրբեջանական ուժերը ներխուժել են Հայաստանի տարածք, Եվրամիության քաղաքացիական դիտորդները Հայաստանի տարածքում հետևում են իրավիճակին, ԵԱՀԿ-ից ևս առաքելություն ուղարկելու հարց կա, իսկ ՀԱՊԿ-ը գործնական որևէ քայլի չի դիմել կազմակերպության անդամ Հայաստանին պաշտպանելու օգնելու համար։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԺ-ն` Իրանի խորհրդարանի խոսնակի` Բաքու այցի չեղարկման և Երևան գալու լուրերի մասին
Ադրբեջանական լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել, որ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամեդ Բաղեր Ղալիֆաբին չեղարկել...
Ո՞ր դեպքում ՀՀ-ն կընդունի եռակողմ միջխորհրդարանական բանակցությունների առաջարկը
Երեկ ՌԻԱ Նովոստիին գրել էր՝ մեջբերելով իր աղբյուրին, որ հերթական եռակողմ միջխորհրդարանական բանակցությունները Ռուսաստանի,...
Թուրքիայի հետ շատ կոնկրետ քննարկումներ են ընթանում. Միրզոյան
Թուրքիայի հետ շատ կոնկրետ քննարկումներ են ընթանում, այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արա...
Զախարովան հստակեցրել է` ոչ թե միջանցք, այլ երթուղի
«Մենք օգտագործում ենք «երթուղի» տերմինը»,- այսպես է ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովան պատասխանել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք...