Չինաստանի բանակը պատրաստվում է պատերազմի
Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակը պատրաստվում է պատերազմի և կտրականապես դեմ է Թայվանում անջատողականությանը։ Այս մասին հայտարարել է Չինաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Տան Կեֆեյը։
«Թայվանի հարցը ՉԺՀ-ի ներքին գործն է, որը չի հանդուրժում արտաքին որևէ միջամտություն»,- ընդգծել է նա։
Գերատեսչության ներկայացուցիչը նշել է, որ ԱՄՆ-ը վերջին շրջանում պարբերաբար անցնում է բոլոր սահմանները և օգտագործում Թայվանը՝ «Չինաստանը վերահսկելու համար»։ Նման գործողությունները, ընդգծել է Տան Քեֆեյը, կոպտորեն խախտում են ՉԺՀ-ի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև լրջորեն սպառնում են խաղաղությանը և կայունությանը Թայվանի նեղուցում:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԺ-ն` Իրանի խորհրդարանի խոսնակի` Բաքու այցի չեղարկման և Երևան գալու լուրերի մասին
Ադրբեջանական լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել, որ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամեդ Բաղեր Ղալիֆաբին չեղարկել...
Ո՞ր դեպքում ՀՀ-ն կընդունի եռակողմ միջխորհրդարանական բանակցությունների առաջարկը
Երեկ ՌԻԱ Նովոստիին գրել էր՝ մեջբերելով իր աղբյուրին, որ հերթական եռակողմ միջխորհրդարանական բանակցությունները Ռուսաստանի,...
Թուրքիայի հետ շատ կոնկրետ քննարկումներ են ընթանում. Միրզոյան
Թուրքիայի հետ շատ կոնկրետ քննարկումներ են ընթանում, այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արա...
Զախարովան հստակեցրել է` ոչ թե միջանցք, այլ երթուղի
«Մենք օգտագործում ենք «երթուղի» տերմինը»,- այսպես է ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովան պատասխանել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք...