ԱՄՆ-ը շուտով «կազատագրի Իրանը». Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը շուտով «կազատագրի Իրանը»՝ հավելելով, որ այդ երկրի ժողովուրդը «կազատագրվի»։
Ամերիկացի առաջնորդը նման պնդում է արել հինգշաբթի Կալիֆոռնիայում կայացած նախընտրական միջոցառման ժամանակ, գրում է ТАСС-ը։
Բայդենը խոսել է ամերիկացի վետերանների համար առողջապահական խնամքի հասանելիության մասին, բայց շեղվել և անսպասելիորեն անդրադարձել է իրանական թեմային՝ արձագանքելով սենյակում գտնվողնեիից մեկի որևէ մեկի կոչին:
«Մի անհանգստացեք, մենք կազատագրենք Իրանը, նրանք շուտով կազատագրվեն», - ասել է Բայդենը՝ առանց որևէ մանրամասնության։
Նախագահի այս խոսքերին դահլիճը հավանության բացականչություններով է արձագանքել։ Դրանից հետո Սպիտակ տան ղեկավարը կրկին վերադարձել է վետերանների պատմությանը։
Սեպտեմբերի 16-ին մահացած 22-ամյա Մահսա Ամինիի հուղարկավորությունից հետո Իրանում մեկ ամսից ավելի է, ինչ չեն հանդարտվում անկարգությունները։ Ըստ պաշտոնական վարկածի՝ ոստիկանները Ամինիին բերման են ենթարկել ոչ պատշաճ գլխաշոր կրելու համար։ Հարցաքննության ժամանակ նա սրտի կաթված է ստացել, որից մահացել է։ Սակայն սոցցանցերում տեղեկություններ են տարածվել, որ Ամինին ծեծի է ենթարկվել ոստիկանների կողմից։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել. իրավիճակը` սահմանին. ՀՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ...
ՀՀ ՊՆ-ն ծանուցել է զենքի մատակարարման պայմանագրի խզման մասին
ՀՀ ՊՆ-ն խզել է զենքի մատակարարման պայմանագիրը հորդանանյան Jadara Equipment & Defense Systems Co ընկերության հետ։&nbs...
Համաձայնեցվել է Ղարաբաղի վերաբերյալ համատեղ հայտարարությունը. Պուտին
Ավարտվել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը։ Վլադիմիր Պուտինը հանդիպումից հետո հայտնել է...
Իրանը կմեծացնի Հայաստան ներկրվող գազի ծավալները. Mehr
Իրանը և Հայաստանը պայմանավորվել են կրկնապատկել ՀՀ-ին վաճառվող բնական գազի ծավալը և երկարաձգել գազի առևտրի համաձայնագիրը...