ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Համաձայն ենք թողնել ԼՂ կարգավիճակը ապագային». Փաշինյանը` ռուսական առաջարկի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բյուջեի մասին նախագծի քննարման ժամանակ անդրադարձել է Սոչիում կայանալիք հանդիպմանն ու խնդիրները լուծելու այսպես կոչված «ռուսական տարբերակին»։
«Ռուսաստանի մեր գործընկերները հայտարարել են, որ ճիշտ կլինի այն, որ ԼՂ կարգավիճակի հարցը հետաձգվի անորոշ ժամանակով։
Ինչո՞վ է սա հիմնավորվում։ Հիմնավորվում է նրանով, որ այս պահին օբյեկտիվորեն չկա հնարավորություն՝ գտնելու մի կարգավիճակ, որը փոխընդունելի կլինի։ Ընդ որում՝ պետք է խոստովանել, որ դա նոր վիճակ չէ, բայց ամեն դեպքում․․․»,- ասել է Փաշինյանը ապա հավելել․
«Ինչքանով է ՀՀ կառավարության քաղաքականությունը համապատասխանում այս տեսլականի հետ։ Պիտի ասեմ, որ լիարժեք և 100 տոկոսով է համապատասխանում»։
Նիկոլ Փաշինյանը նաև նկատել է, որ այդ հարցի համար ՀՀ կառավարությունը շատ է քննադատվել, բայց իրենք պարզապես չեն կարողացել բացահայտել, թե ինչու են այդպես վարվում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանի խոսքը` Պուտինի հետ հանդիպման ընթացքում
Հայաստանի համար կարևոր է Ռուսաստանի հստակ դիրքորոշումը ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զորքերին ելման դիրքեր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջին կադրերը Փաշինյանի Իրան կատարած այցից
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 1-ի առավոտյան ժամանել է Թեհրան: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌԴ-ն է միջանցքի խնդիր դրել, Մոսկվան կողմնապահություն է անում հօգուտ Ադրբեջանի. ՔՊ պատգամավոր
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ՊՆ նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը կարծում է, որ առաջիկայում ՌԴ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը պատասխանեց Ալիևի սպառնալիքներին. վարչապետի ամբողջական ելույթը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձել է Շուշիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարու...