«ԻՊ»-ը ստանձնել է Իրանում ահաբեկչության պատասխանատվությունը

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը ստանձնել է Շահ Չերախում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը: Այս մասին հայտնու մէ Miran Press-ը:

Հիշեցնենք, որ Իրանի Շիրազ քաղաքում զինված հանցագործները կրակ են բացել Շահ Չերախի դամբարանի մոտ, ինչի հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել, 40-ը՝ վիրավորվել, հայտնում է տեղական Fars գործակալությունը։

 

Հաղորդվում է, որ երեք զինված անձինք կրակ են բացել դամբարանի հարակից տարածքում։ Նրանցից երկուսը բերման են ենթարկվել։ Գործողություններ են ընթանում երրորդ անձին ձերբակալելու ուղղությամբ։
 

«Շահ-Չերախի դամբարանի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի»,- ասվում է IRIB գործակալության հաղորդագրության մեջ։

Իրանական լրատվամիջոցները հարձակումն ահաբեկչություն են որակում։

Քաղաքականություն