Ահաբեկչություն՝ Բելգորոդի շրջանի պոլիգոնում. կան զոհեր. ՌԴ ՊՆ
Այսօր ահաբեկչություն է տեղի ունեցել ՌԴ Բելգորոդի շրջանի պոլիգոնում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Ըստ տեղեկատվության՝ ահաբեկչության հետևանքով 11 մարդ զոհվել է, 15-ը՝ վիրավորվել։ Նշվում է, որ կրակ բացած 2 ահաբեկիչները ոչնչացվել են:
Դեպքը տեղի է ունեցել հատուկ գործողությանը մասնակցելու համար կամավորագրվածների հետ կրակային պարապմունքի ժամանակ:
Համաձայն գերատեսչության տարածած հաղորդագրության՝ Բելգորոդի շրջանի Արևմտյան ռազմական օկրուգի ուսումնավարժարանում ահաբեկչությունը կազմակերպվել է ԱՊՀ երկրներից մեկի երկու քաղաքացիների կողմից։
Ռուսական թելեգրամյան ալիքները նշում են, որ պոլիգոնում կրակ են բացել ազգությամբ տաջիկներ, որոնց հետ կոնֆլիկտը տեղի է ունեցել կրոնական հիմքով:
Ըստ թելեգրամյան ալիքի տեղեկության՝ դեպքը տեղի է ունեցել 138 մոտոհրաձգային գումարտակում:
Նմանատիպ հոդվածներ
Գիշերը Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել արևելյան ուղղության հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 01:30-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել...
3 այրված դի և 1 տուժած. մանրամասներ՝ ողբերգական ավտովթարից
Հոկտեմբերի 25-ին, ժամը 20:48-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օշական...
Հակառակորդը կրակ է բացել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, պատասխան գործողություններով՝ լռեցվել. ՀՀ ՊՆ
Հոկտեմբերի 3-ին ժամը 21:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային...
Կիևում մի քանի պայթյուն է որոտացել. Կլիչկո
Կիևի Շևչենկովսկի թաղամասում առավոտյան մի քանի պայթյուն է որոտացել, թելեգրամյան իր ալիքում հայտնել է քաղաքապետ Վիտալ...