Պատահարներ
Երևանում երիտասարդը փորձել է կեղծ դոլարներ փոխանակել
Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 20.55-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել բանկերից մեկի վերահսկողության ծառայողը և հայտնել, որ մի քաղաքացի բանկի մասնաճյուղում փորձել է մանրել կեղծ հիսունդոլարանոցներ:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկային ծառայության գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի ոստիկանները, կեղծ թղթադրամ իրացնելու հիմքով, ոստիկանության Շենգավիթի բաժին են տարել 22-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են 26 կեղծ հիսունդոլարանոցներ:
Երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմնին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արևի խավարման կադրերը` Հայաստանից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ծաղկաձորում կատարված սպանության գործով հետախուզվողը 20-ամյա երիտասարդը հայտնաբերվել է
Ողբերգական ավտովթարից մահացած պատանիներից մեկի ծնողներն ու քույրը 2 տարի առաջ մահացել էին Վրաստանում. մանրամասներ
17-ամյա պատանին դանակահարել է 23-ամյա համագյուղացուն
Ավելին Պատահարներ բաժնից
Ուժեղ կարկուտից երիտասարդ նախրապանը ծանր վնասվածքներ է ստացել
7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Մեքսիկայում
5.0