17-ամյա պատանին դանակահարել է 23-ամյա համագյուղացուն
Հոկտեմբերի 25-ին «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել Ուջան գյուղի բնակիչ 23-ամյա երիտասարդ:
Նա հայտնել էր, որ սարում ծառ կտրելիս ընկել է:
ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ Աշտարակ քաղաքի Վարդգես Պետրոսյան փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ երիտասարդին մարմնական վնասվածքներ էր պատճառել 17-ամյա համագյուղացին:
Նա Ուջան համայնքում հայտնաբերվել, ձերբակալվել և տարվել է բաժին, որտեղ խոստովանել է, որ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ դանակահարել է 23-ամյա համագյուղացուն:
17-ամյա պատանին և կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն: