Քաղաքականություն

Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ Իրանը․ Իրանի արտգործնախարարի ելույթը

Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ Իրանը․ Իրանի արտգործնախարարի ելույթը
Կապանում գլխավոր հյուպատոսություն հիմնելու ԻԻՀ-ի կառավարության որոշումը դրսևորումն է այն կարևորության, որ Իրանի կառավարությունը և  ժողովուրդը տալիս է Իրանի և Հայաստանի հազարամյա…

Կապանում գլխավոր հյուպատոսություն հիմնելու ԻԻՀ-ի կառավարության որոշումը դրսևորումն է այն կարևորության, որ Իրանի կառավարությունը և  ժողովուրդը տալիս է Իրանի և Հայաստանի հազարամյա հարաբերություններին։ Այս մասին Սյունիքի մարզկենտրոն Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացման ժամանակ ասաց Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

«Իրանը Հայաստանի և տարածաշրջանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը։ Մեր քաղաքականությունն է՝ հարգել տարածքային ամբողջականությունը և միջազգային ճանաչված սահմանները»,- ասաց արտգործնախարարը։

 

Աբդոլլահիանը ընդգծեց երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունները առավել զարգացնելուն ուղղված քայլերը։ 

«Սյունիքի մարզը համարվում է Հյուսիս-հարավ ճանապարհի կարևորագույն հատվածներից մեկը, մենք Հայաստանը համարում ենք հյուսիս-հարավ մայրուղում գտնվող կարևորագույն երկրներից մեկը և մեր առավելագույն ջանքերը կգործադրենք, որպեսզի այս ապրանքափոխադրումները և ուղևորափոխադրումները այս տարանցիկ ուղիով ավելի զարգանան, կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ Իրանը, կեցցե՛ երկու երկրների  բարեկամությունը»,- ասաց Իրանի արտգործնախարարը։

Նմանատիպ հոդվածներ

Իրանը համարժեք հակազդեցություն կցուցաբերի, եթե որևէ երկիր իր սահմաններից դուրս գործողություններ իրականացնի. ԻԻՀ հյուպատոս

Իրանը տարածաշրջանում սահմանների որևէ փոփոխություն չի ճանաչելու. եթե որևէ երկիր իր սահմաններից դուրս գործողություններ իրա...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250