
Կուբան հայտնել է, թե ինչ վնաս է կրել ԱՄՆ-ի կողմից 60 տարի շարունակվող շրջափակման պատճառով

Կուբայի դեմ ԱՄՆ-ի առևտրատնտեսական էմբարգոն, որը սահմանվել է 1962 թվականին, ընդհանուր առմամբ 154 միլիարդ դոլարի վնաս է հասցրել կղզու տնտեսությանը, չորեքշաբթի նման հայտարարությամբ է հանդես եկել հանրապետության արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգես Պարիլան՝ ԱԳ նախարարությունում համապատասխան զեկույցի ներկայացման ժամանակ։ Այս մասին գրում է ТАСС-ը:
«Վեց տասնամյակների ընթացքում ընդհանուր վնասը ընթացիկ գների առումով կազմում է 154,217 միլիոն դոլար»,- ասել է նախարարը,-«Նախագահ (ԱՄՆ Դոնալդ) Թրամփի կառավարության օրոք շրջափակումը աննախադեպ աստիճանի է հասել, Նախագահ Ջոզեֆ Բայդենի այսօր կառավարության քաղաքականությունը Կուբայի նկատմամբ, ցավոք, նույնն է, ինչ հանրապետականներինն էր, ոչ մի փոփոխություն չի եղել»:
Արտգործնախարարը նշել է, որ Վաշինգտոնում նոր վարչակազմի առաջին 14 ամիսներին տնտեսական շրջափակման վնասը կազմել է 6,364 մլրդ դոլար։
ԱՄՆ-ը կղզի պետության հետ խզել է դիվանագիտական հարաբերությունները 1961 թվականին՝ ի պատասխան ամերիկյան ունեցվածքի պետականացման: 1962 թվականի փետրվարի 3-ին Վաշինգտոնը հայտարարեց Կուբայի դեմ առևտրատնտեսական էմբարգոյի մասին։
1992 թվականից Կուբան ամեն տարի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային է ներկայացնում ԱՄՆ-ի էմբարգոն չեղարկելու անհրաժեշտության մասին բանաձևի նախագիծ։ Փաստաթղթին մշտապես աջակցում է համաշխարհային կազմակերպության անդամ երկրների ճնշող մեծամասնությունը։