Պատահարներ
Փաստաթղթերը վերադարձնելու համար տաքսու վարորդը օտարերկրացուց 200 եվրո է պահանջել
Հոկտեմբերի 17-ին ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպանությունից ստացվել է դիմում, որ Լեհաստանի Հանրապետության քաղաքացին
«Մերսեդես» մակնիշի տաքսի ավտոմեքենայում թողել է փաստաթղթերով դրամապանակը:
Ոստիկանությունից հայտնում են, որ քաղաքացին զանգել է տաքսու վարորդին ու խնդրել դրամապանակը և փաստաթղթերը փոխանցել Լեհաստանի դեսպանատուն, սակայն տաքսու վարորդը հրաժարվել է՝ պահանջելով 200 եվրո:
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների և ՔՈԳՎ ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է տաքսու վարորդի ինքնությունը: 48-ամյա տղամարդը հայտնաբերվել և տարվել է «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին, ապա ներկայացվել է նախաքննական մարմնին:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
Ուժեղ կարկուտից երիտասարդ նախրապանը ծանր վնասվածքներ է ստացել
7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Մեքսիկայում
5.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բացառիկ կադրեր՝ Երևանի խոշոր վթարից․ մեքենաներից մեկը հրաշքով փրկվեց
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան վերածվել է մետաղե ջարդոնի
5.0