Իրանը «թավշյա» կամ «գունավոր» հեղաշրջումների երկիր չէ. Իրանի ԱԳՆ
Իրանի Իսլամական Հանրապետությունը ոչ միայն «թավշյա» կամ «գունավոր» հեղաշրջումների երկիր չէ, այլև այն կայունության և անվտանգության խարիսխն է տարածաշրջանում: Այս մասին, ինչպես գրում է Mehr գործակալությունը, ԵՄ դիվամագիտական ծառայության ղեկավարին ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը:
Անդրադառնալովբ վերջին շաբաթներին Իրանում չհանդարտվող բողոքի ակցիաներին, որոնք սկսվել են 22-ամյա Մահսա Ամինիի մահից հետո, Ամի-Աբդոլահիանը հայտարարել է, որ խաղաղ պահանջները քաոսից, սպանությունից, հրկիզումից և ահաբեկչական գործողություններից առանձին խնդիր են։
«Եվրոպայում անկարգություններին ամենադաժան դիմակայությունը կարող է լինել լավ և ընդունելի արարք, սակայն նույն արարքը Իրանում իրավական դաշտում կարելի է համարել բռնաճնշում»,- նշել է նա։
«Ի՞նչ է արել Արևմուտքը Կանադայում և ԱՄՆ-ում կանանց և երեխաների դիտավորյալ սպանությունների հարյուրավոր դեպքերի կապակցությամբ, հատկապես ոստիկանության կողմից: Իրանը ոչ միայն թավշյա կամ գունավոր հեղաշրջումների երկիր չէ, այլև տարածաշրջանի կայունության և անվտանգության խարիսխը», - Բորելին ասել է Իրանի բարձրաստիճան դիվանագետը։
Դրան ի պատասխան Բորելն ասել է. «Մենք մտադիր չենք միջամտել Իրանի ներքին գործերին»:
Նմանատիպ հոդվածներ
Թուրքերը Հայաստան կգա՞ն 150 հազար դոլարի դիմաց քաղաքացիություն ստանալու նպատակով. Մնացական Բիչախչյան
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել...
Արցախում սպասում են Արայիկ Հարությունյանի վերադարձին, որպեսզի բացատրություններ պահանջեն
Արայիկ Հարությունյանի պատվիրակությունը դեռ Երեւանում է, նախատեսվում է, որ հանդիպումներ կունենա քաղաքական ուժերի հետ: Այս...
Զելենսկին՝ ռազմաճակատի տարբեր հատվածներում ակտիվ գործողությունների մասին
Մենք ունենք պաշտպանական օգնության նոր փաթեթ Ամերիկայի Միացյալ Նահանգներից՝ 725 միլիոն դոլարի չափով։ Սրանք շատ անհրաժեշտ...
Ռուսաստանի դեսպանը խոսել է Հայաստանի հետ հարաբերությունների մասին
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները պատվով կհաղթահարեն ամրության փորձարկումները, հայտարարել է Երևանում ՌԴ դեսպան Ս...