Թուրքերը Հայաստան կգա՞ն 150 հազար դոլարի դիմաց քաղաքացիություն ստանալու նպատակով. Մնացական Բիչախչյան
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հանրային տիրույթում շրջանառվող մտավախություններին։
Օտարերկրացին պետք է գիտակցի` ներդրումը դեռ չի նշանակում, որ պետք է ՀՀ քաղաքացիություն ստանա, կարևորագույն պայմանը պետք է լինի տվյալ անձի վերաբերյալ ԱԱԾ–ի եզրակացությունը։ Նման կարծիք հայտնեց ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանը։
ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է այն չափանիշները, ըստ որոնց՝ Հայաստանի տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և առողջապահության բնագավառներում նշանակալի ավանդ ունեցած օտարերկրյա քաղաքացիները կարող են ստանալ ՀՀ քաղաքացիություն։ Ըստ այդմ` մեր տնտեսությունում 150 հազար դոլար ներդրած օտարերկրացիները կարող են ՀՀ քաղաքացիություն ստանալ:
Նա անդրադարձավ նաև հանրային տիրույթում շրջանառվող մտավախությանը, որ մասնավորապես ազգությամբ թուրքերը շուտով ընդամենը 150 հազար դոլարի դիմաց կկարողանան դառնալ ՀՀ քաղաքացի և տնտեսական էքսպանսիա կիրականացնեն Հայաստանում։
«Բնականաբար, բոլորին չի շնորհվելու քաղաքացիություն։ Պոտենցիալ ներդրողը պետք է դա գիտակցի և չնեղանա դրանից։ Նա նախապես պետք է իմանա այդ մասին, որպեսզի նախօրոք պլանավորի բիզնես գործավարությունը Հայաստանում։ Անհրաժեշտ է այնպիսի կարգավորումներ սահմանել, ինչպես եվրոպական շատ երկրներում։ Մարդը նախ ստանում է կեցության կարգավիճակ, հետո որոշ ժամանակ անց, մեկ, երկու կամ հինգ տարի անց նոր ներկայացնում քաղաքացիություն ստանալու դիմում, և այդ ժամանակը բավարար է, որպեսզի նա գտնվի պատկան մարմինների տեսադաշտում»,– ասաց անձնագրային և վիզաների վարչության նախկին պետը։
Անդրադառնալով նաև այն մտահոգությանը, որ ազգությամբ թուրքերը կարող են քաղաքացիություն ստանալուց հետո մասնակցել նաև ընտրություններին և ՀՀ ղեկավար ընտրել` Բիչախչյանն ընդգծեց` պայմաններն ու ներդրման համար պահանջվող գումարներն այնպիսին են, որ հազարավոր թուրքեր հազիվ թե գան Հայաստան և քաղաքացիություն ստանան կամ նրանց թվաքանակը որոշիչ լինի պետության ներսում ընտրական գործընթացների ելքի վրա։
«Կարմիր թելի նման անցնում է Ազգային անվտանգության ծառայության եզրակացությունը որպես կարևորագույն պայման։ Դիմողը պետք է գիտակցի, որ ներդրումը դեռևս չի նշանակում, որ պետք է ստանա քաղաքացիություն»,–ասաց ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության նախկին պետը։
Նշենք, որ վերոհիշյալ նախագիծը շրջանառության մեջ է դրվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Նմանատիպ հոդվածներ
Արցախում սպասում են Արայիկ Հարությունյանի վերադարձին, որպեսզի բացատրություններ պահանջեն
Արայիկ Հարությունյանի պատվիրակությունը դեռ Երեւանում է, նախատեսվում է, որ հանդիպումներ կունենա քաղաքական ուժերի հետ: Այս...
Զելենսկին՝ ռազմաճակատի տարբեր հատվածներում ակտիվ գործողությունների մասին
Մենք ունենք պաշտպանական օգնության նոր փաթեթ Ամերիկայի Միացյալ Նահանգներից՝ 725 միլիոն դոլարի չափով։ Սրանք շատ անհրաժեշտ...
Ռուսաստանի դեսպանը խոսել է Հայաստանի հետ հարաբերությունների մասին
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները պատվով կհաղթահարեն ամրության փորձարկումները, հայտարարել է Երևանում ՌԴ դեսպան Ս...
Հռոմի պապը՝ միջուկային զենքի գոյության մասին
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հանդես է եկել երկրի վրա նոր, ավելի լավ խաղաղության ստեղծման կոչով, որը նա ձևակերպել է «Ես խնդրում...