Զելենսկին՝ ռազմաճակատի տարբեր հատվածներում ակտիվ գործողությունների մասին

Մենք ունենք պաշտպանական օգնության նոր փաթեթ Ամերիկայի Միացյալ Նահանգներից՝ 725 միլիոն դոլարի չափով։ Սրանք շատ անհրաժեշտ բաներ են։ Այս մասին իր ուղերձում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմի Զելենսկին։ 

Նա նշել է, որ շնորհակալ է ԱՄՆ նախագահին և ողջ ժողովրդին Ուկրաինային տված զինամթերքի համար։ 

«Մենք հետևողականորեն ոչնչացնում ենք ահաբեկիչների նյութատեխնիկական ապահովումը, նրանց պահեստներն ու շտաբները»,-իր ուղերձում նշել է Զելենսկին։ 

Ըստ նրա՝ ռուսական կողմի մարդկային կորուստները հասել են 65․000-ի։ 

«Նույնիսկ 100.000 զոհված ՌԴ քաղաքացիները Կրեմլին չեն հուշի ինչ-որ բան մտածելու։ Այս և վերջին օրերին մեր երկրի տարբեր շրջաններ ենթարկվեցին ռուսական հարձակումների։ Մասնավորապես՝ հրթիռների և իրանական անօդաչու սարքերի։ Հրթիռների և անօդաչուների մի մասը խոցվել է։ Բայց, ցավոք, ոչ բոլորը։ Ցավոք, կան ավերածություններ և զոհեր։ Մենք ամեն ինչ անում ենք թշնամու ավելի շատ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր խոցելու համար։ Անպայման կգա այն օրը, երբ մեր պետությունը կկարողանա հարյուր տոկոսով կատարել այս խնդիրը։ 

Ակտիվ գործողությունները շարունակվում են ռազմաճակատի տարբեր հատվածներում։ Դոնեցկի մարզում և Լուգանսկի մարզում շատ ծանր իրավիճակ է պահպանվում։ Ամենադժվարը Բախմուտի ուղղությունն է»,-ասել է Վլադիմիր Զելենսկին։ 

 

Քաղաքականություն

Պատահարներ