Արցախում սպասում են Արայիկ Հարությունյանի վերադարձին, որպեսզի բացատրություններ պահանջեն
Արայիկ Հարությունյանի պատվիրակությունը դեռ Երեւանում է, նախատեսվում է, որ հանդիպումներ կունենա քաղաքական ուժերի հետ: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Ստեփանակերտում անցկացվող հավաքների մասնակիցներից Մարատա Ստեփանյանը` նշելով, որ այս պահին բողոքի ակցիաները դադարեցված են, սպասում են պատվիրակության վերադարձին:
«Մենք դեռ սպասում ենք իրենց հայտարարությանը, ինչպես նաեւ, երբ վերադառնան բացատրություններ կպահանջենք` ինչ են խոսել, ինչ են ասել եւ այլն, քանի որ հանրությունը սպասում է այս հանդիպման արդյունքներին»,- ասաց նա:
Նշենք, որ Արցախում մի քանի ինքնաբուխ բողոքի ակցիաներ են անցկացվել, քաղաքացիները հավաքվել են Վերածննդի հրապարակում եւ պահանջել, որ իշխանության ներկայացուցիչները` մասնավորապես երկրի նախագահը, հանդիպի իրենց եւ բացատրի, թե ինչ են նշանակում վերջին հայտարարությունները եւ ինչ է սպասվում Արցախին: Դրանից հետո նախագահի գլխավորությամբ պատվիօրակություն է ժամանել Երեւան:
Նշենք, որ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը արդեն հանդիպել է Նիկոլ Փաշինյանին եւ Արարատ Միրզոյանին:
Նմանատիպ հոդվածներ
Արցախի ԱԺ-ն դիմեց Վլադիմիր Պուտինին
Վերջին մի քանի ամիսների զարգացումները, տարբեր ուժային կենտրոնների և միջազգային կազմակերպությունների՝ ադրբեջանա-ղարաբաղյա...
Թուրքերը Հայաստան կգա՞ն 150 հազար դոլարի դիմաց քաղաքացիություն ստանալու նպատակով. Մնացական Բիչախչյան
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել...
Զելենսկին՝ ռազմաճակատի տարբեր հատվածներում ակտիվ գործողությունների մասին
Մենք ունենք պաշտպանական օգնության նոր փաթեթ Ամերիկայի Միացյալ Նահանգներից՝ 725 միլիոն դոլարի չափով։ Սրանք շատ անհրաժեշտ...
Ռուսաստանի դեսպանը խոսել է Հայաստանի հետ հարաբերությունների մասին
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները պատվով կհաղթահարեն ամրության փորձարկումները, հայտարարել է Երևանում ՌԴ դեսպան Ս...