«Դա էլ են փորձել պայթեցնել»․ Պուտինը՝ Էրդողանին
«Թուրքական հոսքը» հաջողությամբ աշխատում է, թեև այն փորձել են պայթեցնել։ Այս մասին Աստանայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Այն, ինչպես լսել եք, նույնպես փորձել են պայթեցնել... Բայց, փառք Աստծո, դա տեղի չունեցավ, այն հաջողությամբ աշխատում է», - ասել է Պուտինը։
Ռուսաստանի նախագահի խոսքով՝ ռուսական գազի մատակարարումներն ամբողջ ծավալով հասնում են Թուրքիա:
«Մեր ածխաջրածինների, այդ թվում՝ գազի մատակարարումները կատարվում են ամբողջ ծավալով՝ ձեր հայտերին համապատասխան։ Մենք նաև Թուրքիայի տարածքով տարանցում ենք ապահովում դեպի եվրոպական երկրներ։ Թուրքիան այսօր ամենահուսալի երթուղին է դարձել նույնիսկ Եվրոպա մատակարարումների համար», - ասել է Պուտինը։
Ավելի վաղ Պուտինը նշել էր, որ Ռուսաստանը կարող է «Հյուսիսային հոսքերից» գազի տարանցումը տեղափոխել Սև ծովի տարածաշրջան ու Թուրքիա: Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը, մեկնաբանելով այդ առաջարկը, հայտնել էր, որ այն տեխնիկապես հնարավոր է և պետք է հանգամանորեն ուսումնասիրվի։
Նմանատիպ հոդվածներ
«Կառավարությունից պահանջ ներկայացվեց ինձ»․ Թաթոյանի սկանդալային հայտարարությունը
ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը 168.am-ին տված հարցազրույցի ընթացքում պատմել է ՄԻՊ աշխատելու ժամանա...
Փաշինյանը՝ հայ-ադրբեջանական սահմանին անցակետեր բացելու որոշման նախագծի մասին
«Արևելյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապն ապահովելու նպատակով հայ-ադրբեջանական սահմանին 3 անցակետ բացելու մասին ՀՀ կառավ...
Հայաստանի կառավարությունը հիացմունքի արժանի քայլեր է արել․ Էրդողանի խոսնակի հայտարարությունը
Հայաստանի կառավարությունը հիացմունքի արժանի քայլեր է արել, որին պետք է աջակցի նաև հայկական սփյուռքը, նման կարծիք է հայտն...
Հայաստանը դիմել է Իրանին՝ մարտական անօդաչու թռչող սարքեր գնելու համար․ Սաֆավին
Հայաստանը պաշտոնական հարցում է ներկայացրել իրանական արտադրության մարտական անօդաչու թռչող սարքեր գնելու համար: Մո...