ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ֆուտզալի ՀՀ հավաքականի դարպասապահի գոլը` դարպասից դարպաս
Հոկտեմբերի 6-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ ՖԻՖԱ ֆուտզալի ԱԱ 2024 որակավորման հիմնական փուլի Հայաստան-Չեխիա հանդիպումը։ Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց մրցակցին 4:2 հաշվով։
Առաջին գոլը մրցակցի դարպասն ուղղարկեց և հաշիվը հավասարեցրեց հայկական հավաքականի դարպասապահ Լուան Մյուլլերը` դարպասից դարպաս գոլ ու 1:1 հաշիվ:
Չորս օր անց՝ հոկտեմբերի 12-ին, հավաքականները ևս մեկ անգամ կմրցեն միմյանց դեմ՝ արդեն Չեխիայում։