Ոսկու գնի նոր պատմական առավելագույնը
Ճապոնիայում ոսկու մեկ գրամի գինը հասել է 32. 248 իենի (մոտ 210 ԱՄՆ դոլար ներկայիս փոխարժեքով)՝ երկրորդ օրն անընդմեջ թարմացնելով պատմական առավելագույն ցուցանիշը։ Այս մասին վկայում են երկրում թանկարժեք մետաղների առաջատար վաճառող «Tanaka Kikinzoku» ընկերության տվյալները։
Միաժամանակ, ոսկու գինը Ճապոնիայում պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 30 հազար իենի սահմանը։
Տեղական վերլուծաբանների գնահատմամբ՝ ներդրողների հետաքրքրությունը ոսկու նկատմամբ շարունակում է աճել՝ պայմանավորված ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (ՖՀՀ) անկախության հնարավոր նվազման վերաբերյալ մտահոգություններով։
ՖՀՀ ղեկավարությունը խիստ քննադատության է ենթարկվում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից, ինչի ֆոնին ներդրողները ոսկին դիտարկում են որպես հուսալի ակտիվ։
Նշենք՝ համաշխարհային շուկայում ոսկու գինը շարունակել է աճել՝ առաջին անգամ գերազանցելով 5000$ մեկ տրոյական ունցիայի համար (31.1 գ), ինչը շուրջ 16 %-ով ավելի է՝ այս տարվա սկզբից:
Նմանատիպ հոդվածներ
Կենսաթոշակները և նպաստները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով. մանրամասներ
2026 թ․ ապրիլի 1-ից Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կենսաթոշակները և նպաստները վճարվելու են բացառապես անկանխիկ եղ...
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հունվարի 29-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհ...
Հայաստանը՝ ֆրանսիական ամսագրում
Հայաստանը ներկայացված է ֆրանսիական Le Courrier de l’Atlas ամսագրում։ Այս մասին հայտնում են Զբոսաշրջության կոմիտեից: «ՀՀ...
Պատրաստվում եմ երկարացնել իմ եղունգները. Թրամփ
Ռեփեր Նիկի Մինաժը խոստովանել է, որ ինքը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիվ 1 երկրպագուն է, իսկ նախագահը, չկորցնելով հնարավորո...