Վենեսուելայի բանակը հավատարմության երդում է տվել նախագահ Ռոդրիգեսին
Բոլիվարյան ազգային զինված ուժերը (FANB) և Վենեսուելայի քաղաքացիական անվտանգության գործակալությունները պաշտոնապես հավատարմության երդում տվեցին երկրի նախագահի լիազոր Դելսի Ռոդրիգեսին, ով պաշտոնապես ստանձնեց գերագույն հրամանատարի լիազորությունները։
«Մենք ճանաչում ենք բացարձակ հնազանդություն և հավատարմության երդում ենք տալիս քաղաքացի Դելսի Ռոդրիգես Գոմեսին՝ որպես Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետության նախագահի լիազոր, մեր գերագույն հրամանատար», - ասել է FANB-ի գերագույն հրամանատար Վլադիմիր Պադրինո Լոպեսը։
Արարողությունը տեղի է ունեցել Վենեսուելայի ռազմական ակադեմիայի տարածքում՝ Կարակասի Ֆորտ Տիունա համալիրում: Միջոցառման ընթացքում Ռոդրիգեսը ստացել է գլխավոր հրամանատարի խորհրդանիշը, այդ թվում՝ Բոլիվարյան ազգային բանակի մահակը (իշխանության, պատասխանատվության և ռազմական առաջնորդության խորհրդանիշ) և ազատագրող Սիմոն Բոլիվարի սուրը, որը երկրի անկախության և ինքնիշխանության պատմական խորհրդանիշ է: Արարողությունից հետո FANB ստորաբաժանումները երթով անցել են գործող նախագահի պատվին:
Նմանատիպ հոդվածներ
Կա մտահոգություն իշխանության բռնազավթման ծրագրերի վերաբերյալ․ Ռուբեն Ռուբինյան
Բավականին հետաքրքիր և մի փոքր էլ զվարճալի է դիտել, թե ինչպես են մեր ընդդիմադիր գործընկերները քննարկում, թե ինչու է ԵԽԽՎ֊...
Քրեական վարույթ՝ Մայր Աթոռի դեմ. դատական ակտը չի կատարվել
Դատական ակտը չկատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին հայտնում են ՔԿ-ից։ «ՀՀ հարկադիր կատարումն ա...
2-րդ նախագահը խոսում է եկեղեցուց, բարոյականությունից․ Լրիվ` փրկեա´ զմեզ ի չարէ. Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սոցցանցի իր էջում անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի՝ վերջին ասուլիսում արված հայտարարություն...
ՊՆ-ն պարզաբանել է զինծառայողին ստիպողաբար հnգեմետ դեղեր տալու վերաբերյալ տեղեկությունները
Այսօր համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ զինծառայողի տատիկը հայտնել էր․ «Զինվոր թոռնիկիս հոսպիտալում ստիպողաբար հn...