20 էջանոց եզրակացություն․ «Հրապարակ»
Խորհրդարանի հունվարյան նստաշրջանի մեկնարկին իշխանական մեծամասնությունը և փոքրամասնությունը կրկին քննարկեցին 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի զեկույցի հարցը։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։
«Հայտնի է, որ ժամկետները խախտելու պատրվակով զեկույցը չի հրապարակվում, մինչդեռ իրականում քաղաքական որոշում է կայացվել՝ 20 թ․ ցավոտ պատմությունը նորից ասպարեզ չհանել։ Սակայն ուշագրավ է, որ անցած շաբաթվա նիստի ժամանակ ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանն առաջարկեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին՝ զեկույցի հետ կապված լսումներ անցկացնել։ Ըստ ամենայնի՝ իշխանությունը որոշել է լսումները նախընտրական նպատակներին ծառայեցնել՝ առիթը բաց չթողնելով պարտության մեղավոր հռչակել նախկիններին, որոնք «բանակը թալանել են»։ Սակայն Անդրանիկ Քոչարյանին համոզել չի հաջողվում, նախկինում նա դեմ էր արտահայտվել լսումների գաղափարին՝ ասելով, որ եթե լսումներ լինեն, կնշանակի՝ զեկույց չկա, իսկ եթե կա, ապա այն պետք է ներկայացվի ԱԺ-ին։ Չի բացառվում, որ լսումների փոխարեն հրապարակեն զեկույցի եզրակացությունը՝ մոտ 20 էջանոց, որտեղ ամփոփ գնահատականներ են տրվում տեղի ունեցածին»,- գրում է թերթը։
Նմանատիպ հոդվածներ
Կա մտահոգություն իշխանության բռնազավթման ծրագրերի վերաբերյալ․ Ռուբեն Ռուբինյան
Բավականին հետաքրքիր և մի փոքր էլ զվարճալի է դիտել, թե ինչպես են մեր ընդդիմադիր գործընկերները քննարկում, թե ինչու է ԵԽԽՎ֊...
Քրեական վարույթ՝ Մայր Աթոռի դեմ. դատական ակտը չի կատարվել
Դատական ակտը չկատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին հայտնում են ՔԿ-ից։ «ՀՀ հարկադիր կատարումն ա...
2-րդ նախագահը խոսում է եկեղեցուց, բարոյականությունից․ Լրիվ` փրկեա´ զմեզ ի չարէ. Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սոցցանցի իր էջում անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի՝ վերջին ասուլիսում արված հայտարարություն...
ՊՆ-ն պարզաբանել է զինծառայողին ստիպողաբար հnգեմետ դեղեր տալու վերաբերյալ տեղեկությունները
Այսօր համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ զինծառայողի տատիկը հայտնել էր․ «Զինվոր թոռնիկիս հոսպիտալում ստիպողաբար հn...