Իրանն ու Ադրբեջանը պատրաստակամ են ընդհանուր սահմանի երկայնքով համատեղ զորավարժություններ անցկացնել

Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Հոսեյն Բաքերին և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը պատրաստակամություն են հայտնել ընդհանուր սահմանի երկայնքով համատեղ զորավարժություններ անցկացնել, ինչպես նաև ողջունել են այդ գաղափարը, գրում է Tasnim գործակալությունը։

Նշվում է, որ պաշտոնյաները պայմանավորվել են նաև Իրանի և Ադրբեջանի համատեղ ռազմական հանձնաժողովի կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման և ռազմական փոխգործակցության բարելավման շուրջ։ Բացի դա, նրանք քննարկել են նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջին սրացումը: Այս համատեքստում իրանցի գեներալը կոչ է արել թուլացնել լարվածությունը: 

 

Լրատվամիջոցը գրում է, որ Հասանովն ասել է, թե Բաքվի և Երևանի միջև խնդիրները կարող են կարգավորվել երկխոսության և բարեկամության միջոցով, և նշել, թե Ադրբեջանը «չի ծրագրում գրավել հայկական հողը կամ ռազմական գործողություն սկսել հայկական տարածքները վերահսկողության տակ առնելու համար»:

Քաղաքականություն

Պատահարներ