Իրանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա ԱՄՆ-ի հետ բանակցությունների
Իրանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա և ուղևորվել Բյուրգենշտոկ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ բանակցություններ անցկացնելու նպատակով։
Այս մասին հայտարարել է Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությունը։ Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչության կողմից սոցիալական ցանցերում տարածված հայտարարության մեջ նշվում է. «Մենք ողջունում ենք իրանական պատվիրակության ժամանումը Շվեյցարիա։ Իրանի պատվիրակությունը մեկնում է Բյուրգենշտոկ՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի իրականացման շրջանակներում»։
Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Իսմայիլ Բաղային մինչ այդ հայտնել էր, որ այցելության ընթացքում բանակցողների խումբը ճնշում է գործադրելու հակառակ կողմի վրա, որպեսզի վերջինս կատարի փոխըմբռնման հուշագրով ստանձնած սեփական պարտավորությունները։
Հունիսի 20-ին ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը նույնպես մեկնել է Շվեյցարիա՝ իրանական կողմի հետ բանակցություններ վարելու նպատակով։ Ճանապարհվելուց առաջ նա փաստել է, որ այնտեղ կգտնվի ընդամենը մեկ կամ երկու օր և ակնկալում է առաջընթաց իրանական միջուկային խնդրի ու Լիբանանում հրադադարի հաստատման հարցերում։ Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը հունիսի 20-ին տեղեկացրել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բնույթի բանակցությունները կայանալու են հունիսի 21-ին Շվեյցարիայի Բյուրգենշտոկ քաղաքում։ Այս բանակցություններում որպես միջնորդ կողմեր հանդես են գալու Պակիստանն ու Կատարը։
Նմանատիպ հոդվածներ
Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է ընդդիմադիրների բացակայությանը
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 17-ի նիստին անդրադարձել է խորհրդարանի լիագումար նիստից ընդդիմադիր խմբակցությունն...
Անվավեր է ճանաչվել Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի հողամասի սեփականության իրավունքը
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին պատկանող՝ Ծաղկաձորի ճոպանուղու տարածքում գտնվող 225,1 հեկտար մակերեսով և 36,4 միլի...
Հանցագործության մասին չհայտնած անձը ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեում ստացված հաղորդման հիման վրա, ըստ որի Հ.Ս.-ն հստակ իմանալով նախապատրաստվող հանցագործության մասին՝ ա...
Ո՞ր մարզն է ամենաակտիվը մասնակցում ընտրություններին
Ժամը 17:00-ի դրությամբ հանրապետությունում քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 48.92 %-ը, ին...