Ինչ իրավիճակ է Արցախում. ցուցարարները պահանջում են նախագահ Արայիկ Հարությունյանին
Ստեփանակերտում բողոքի ակցիա անցկացնող քաղաքացիներին մոտեցել է Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը վերջիններիս հարցերին պատասխանելու համար, սակայն ցուցարարները պահանջում են նախագահ Հարությունյանին:
News. amի փոխանցմամբ՝ արցախցիներին հայտնել են, որ նախագահը քաղաքում չէ:
«Ես որպես Ազգային ժողովի նախագահ պատրաստ եմ պատասխանել ձեզ»,- ասել է Թովմասյանը, բայց հավաքվածները ասել են, որ չեն հեռանա մինչեւ չտեսնեն Արայիկ Հարությունյանին:
Նշենք, որ մեծ թվով ոստիկաններ կան նախագահի նստավայրի հետ, քաղաքացիների թիվն անցնում է մի քանի հարյուրից:
MediaHub-ի փոխանցմամբ՝ Արայիկ Հարությունյանի խոսնակ Լուսինե Ավանեսյան հստակ որևէ պատասխան չի տվել հարցին, թե նախագահը կիջնի՞ ակցիայի մասնակիցների մոտ:
«Զարգացումների մասին տեղյակ կպահենք»,- եղել է Ավանեսյանի պատասխանը:
Նշվում է, որ քաղաքացիները Հարությունյանին կես ժամ են տվել իրենց մոտ դուրս գալու համար, ինչը արդեն լրացել է:
Նմանատիպ հոդվածներ
Ով է Ղրիմի կամրջի վրա պայթուցիկ տեղափոխած հայ տղամարդը. մանրամասներ. Mk. ru
ՌԴ ԱԴԾ-ի վարկածը պայթուցիկներով երկու բեռնատարների երթուղու մասին, որի հետևանքով խարխլվել է Ղրիմի կամուրջը, հաստատել են...
Ադրբեջանական զինուժը կրակ է բացել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ապա լռեցվել. ՀՀ ՊՆ
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 19:40-20:00-ն, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակն...
Գեորգի Կուտոյանի և Հայկ Հարությունյանի ինքնասպանությունների գործերով քննությունները վերսկսվել են․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը իր լավատեղյակ աղբյուրներից տեղեկացավ, որ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կո...
Ականապայթյունային վիրավորման հետևանքով զոհվել է զինծառայող, մայոր Սարիբեկ Գուրգենի Եղոյանը. ՀՀ ՊՆ
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, ականապայթյունային վիրավորման հետևանքով զոհվել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող...