Անահիտ Ավանեսյանը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շնորհավորական ուղերձ է հղել բուժաշխատողներին իրենց մասնագիտական տոնի կապակցությամբ։
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ: Ուղերձում ասվում է. «Սիրելի՛ բուժաշխատողներ, սրտանց շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ:
Հասարակությունը սովորաբար տեսնում է ձեր աշխատանքի արդյունքը, բայց ոչ միշտ՝ դրա հետևում կանգնած անքուն գիշերները, դժվար որոշումները, շարունակական ուսուցումը և մեծ պատասխանատվությունը։ Ուզում եմ գնահատանքի խոսքս ուղղել այդ անտեսանելի նվիրում համար:
Հատուկ շնորհակալություն եմ հայտնում մեր կարևորագույն բարեփոխման` առողջության ապահովագրության համակարգի ներդրման ընթացքն այսքան ճիշտ ապահովելու, համբերատարություն դրսևորելու համար:
Ի վերջո, գործնականում մեր քաղաքացիներին դուք եք ներկայացնում ու մատուցում բարեփոխումը, իսկ այն, որ ապահովագրության համակարգի հանդեպ մեր հասարակությունը ունի միանշանակ ընկալում, սա նաև ձեր աշխատանքի, մեր միասնական գործակցության արդյունքն է:
Շնորհակալ եմ:
Ժամանակակից առողջապահությունը փոխվում է, զարգանում են տեխնոլոգիաները, բուժման նոր մեթոդները, սակայն անփոփոխ է մնում մեկ բան՝ բուժաշխատողի մարդասիրությունը։
Հենց այդ արժեքն է եղել և շարունակելու է լինել առողջապահության հիմքում: Շնորհավորում եմ բոլորիս` բժիշկներից մինչև մայարապետեր, բուժքույրեր, առողջապահական կազմակերպիչներից մինչև համակարգի նվիրյալներ:
Սեր և բարօրություն բոլորիս ընտանիքներին և արարում` խաղաղ Հայաստանում»:
Նմանատիպ հոդվածներ
Երբ ուժի մեջ կմտնի վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը
Ազգային ժողովը երեկ ընդունեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը։Օրենքն ուժի մեջ կմտնի...
Ռուսաստանից Հայաստան ժամանած բոլոր անձինք կգնան 25-օրյա վարժական հավաքներին․ ՌՈ-ն ծանուցագրեր է հանձնում․ ԶԼՄ
Ռազմական ոստիկանության ծառայողները ՌԴ-ից վերադարձող տղամարդկանց վարժանքների մասնակցելու ծանուցագրեր են հանձնում: Նշ...
Ուռեկիում ծովային հոսանքը քշել է չորս մարդու
Ուռեկիում ծովային հոսանքը չորս մարդու է քշել, փրկարարները բոլորին կարողացել են ջրից դուրս բերել, սակայն նրանցից մեկի կյա...
Իրանցի երգչուհին դատապարտվել է 74 մտրшկի հարվшծի՝ առանց հիջաբի երգելու համար
Իրանցի երգչուհի Պարաստու Ահմադին և նրա պրոդյուսերական թիմի ութ անդամները, ներառյալ երաժիշտներ, դատապարտվել են 74 մտրակի...