Հորմուզի նեղուցով անցման համար 60 օր վճարներ չեն սահմանվի. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար 60-օրյա հրադադարի ընթացքում որևէ վճար չի սահմանվի։ Այս մասին նա գրել է TruthSocial-ի իր միկրոբլոգում:
Թրամփի խոսքով՝ վճարներ չեն լինի նաև 60-օրյա ժամկետի ավարտից հետո, եթե դրանք չսահմանվեն ԱՄՆ-ի կողմից և ի շահ Միացյալ Նահանգների։ Նա նշել է, որ նման քայլի կարող է դիմել Վաշինգտոնը, եթե համաձայնագիրը վերջնականապես չկնքվի։ Այդ դեպքում, ըստ Թրամփի, հնարավոր վճարները կդիտարկվեն որպես փոխհատուցում ԱՄՆ-ի կողմից Մերձավոր Արևելքի երկրներին մատուցված ծառայությունների համար։
«Հորմուզի նեղուցում 60 օր՝ հրադադարի ժամանակահատվածում, որևէ վճար չի լինելու։ Վճարներ չեն լինելու նաև 60-օրյա ժամկետի ավարտից հետո, եթե դրանք չսահմանվեն Միացյալ Նահանգների կողմից՝ այն դեպքում, եթե գործարքը չավարտվի», — հայտարարել է Թրամփը։
Նա ԱՄՆ-ի դերը տարածաշրջանում բնութագրել է որպես «պահապան հրեշտակ»՝ ընդգծելով, որ Վաշինգտոնը կարող է պահանջել փոխհատուցում նախկին, ներկա և ապագա ծախսերի համար։ Հայտարարությունը հնչում է ԱՄՆ-Իրան բանակցությունների և տարածաշրջանում լարվածության նվազեցման փորձերի ֆոնին։ Հորմուզի նեղուցը համարվում է աշխարհի կարևորագույն ծովային ուղիներից մեկը, որով անցնում է համաշխարհային էներգակիրների զգալի մասը։
Նմանատիպ հոդվածներ
Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է ընդդիմադիրների բացակայությանը
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 17-ի նիստին անդրադարձել է խորհրդարանի լիագումար նիստից ընդդիմադիր խմբակցությունն...
Անվավեր է ճանաչվել Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի հողամասի սեփականության իրավունքը
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին պատկանող՝ Ծաղկաձորի ճոպանուղու տարածքում գտնվող 225,1 հեկտար մակերեսով և 36,4 միլի...
Հանցագործության մասին չհայտնած անձը ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեում ստացված հաղորդման հիման վրա, ըստ որի Հ.Ս.-ն հստակ իմանալով նախապատրաստվող հանցագործության մասին՝ ա...
Ո՞ր մարզն է ամենաակտիվը մասնակցում ընտրություններին
Ժամը 17:00-ի դրությամբ հանրապետությունում քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 48.92 %-ը, ին...