Ուկրաինայի նախկին ղեկավարները համախմբվել են. հրաժարվել են լեհական պարգևներից
Վերջին տարիներին Ուկրաինայի նախկին ու ներկա ղեկավարները երբեք այսքան համախմբված չեն եղել: Ուկրաինայի երեք նախկին նախագահներ՝ Վիկտոր Յուշչենկոն, Պետրո Պորոշենկոն և Լեոնիդ Կուչման, հրաժարվել են լեհական պետական պարգևներից։
Լեհաստանում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը և Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան հրաժարվել են «Լեհաստանի Հանրապետության հանդեպ ծառայությունների համար» շքանշանի Ասպետական խաչերից։ Նույն շքանշանի Ոսկե սպայական խաչից հրաժարվել է Կիրիլ Բուդանովը, իսկ Աստղով Կոմանդորի խաչից՝ Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան։
Պաշտոնյաներն այս որոշումը կայացրել են որպես համերաշխութուն, երբ Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին զրկել է Վլադիմիր Զելենսկիին լեհական պետական պարգևից։
Պատճառը եղել է այն, որ Զելենսկին Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումներից մեկին շնորհել էր Ուկրաինայի ապստամբության բանակի հերոսների անվան» պատվավոր կոչումը: Ուկրաինայի ապստամբության բանակը 2-րդ աշխարհամարտի տարիներին մասնակցել է լեհերի զանգվածային սպանություններին։
Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին բացատրել է , թե ինչու է Զելենսկուն զրկել շքանշանից: Ըստ Լեհստանի նախագահի Զելենսկին հատել է իր հայրենակիցների «ցավի վերին շեմը»։
«Մենք գիտենք, թե ինչ է պատերազմը։ Մենք գիտենք, թե ինչ է անկախության համար պայքարը։ Մենք գիտենք, թե ինչ է հետխորհրդային, իսկ այսօր՝ ռուսական սպառնալիքը։ Բայց մենք հպարտ ազգ ենք, և մենք ունենք ցավի մեր շեմը մեզ և մեր դաշնակիցներին վերաբերող հարցերում»,- ասել է Նավրոցկին։