Իսպանական լրատվամիջոցն անդրադարձել է ադրբեջանցի զինվորականների կողմից հայ ռազմագերիների գնդակահարությանը
Իսպանական El País լրատվամիջոցն անդրադարձել է Հայաստանի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիային՝ հստակ ընդգծելով, որ Բաքուն հարձակվել է Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքների վրա:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրատվամիջոցը ծավալուն հոդվածը վերնագրել է` «Հայաստանը դատապարտում է ադրբեջանցի զինվորականների կողմից ռազմագերիների գնդակահարությունը»:
El País-ը հիշեցրել է՝ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը կոչ է արել հետաքննել համացանցում տարածված տեսանյութը (որում երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները դաժանաբար գնդակահարում հայ գերիներին)՝ ընդգծելով, որ եթե տեսանյութի իսկությունը հաստատվի, ապա դա ռազմական հանցագործություն է, և մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն:
Հոդվածում ներկայացվել է, որ Բաքուն չի ընդունում ռազմագերիներին գնդակահարելու մեղադրանքները և Հայաստանին է «մեղադրում» հանցագործությունների մեջ, սակայն Հայաստանի պաշտպանության նախարարությունը վստահեցնում է, որ տեսանյութն անկասկած իրական է:
Ապա հոդվածում մեջբերել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը. «Հայաստանը կօգտագործի միջազգային բոլոր մեխանիզմները հետաքննություն ապահովելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Բռնության այսպիսի ակտերը պետք է անհրաժեշտ պատասխան ստանան ագրեսորի համար հետևանքներով»:
Ընդգծվում է նաև, որ սեպտեմբերի էսկալացիան ամենալուրջն է 2020 թվականից ի վեր: Հիշեցվում է, որ սեպտեմբերի էսկալացիայի ընթացքում Հայաստանն օգնություն է խնդրել ՀԱՊԿ-ից, սակայն վերջինս չի միջամտել, «Ռուսաստանը կարծես թե չի ցանկանում մտնել հակամարտության նոր սցենարի մեջ»: Հոդվածում ընդգծվում է նաև, որ Բաքուն հզոր աջակցություն է ստանում Թուրքիայից:
«Մինչ Ռուսաստանն աչքի պոչով հետևում է իրավիճակին, ԱՄՆ-ն և ԵՄ-ն առաջ են շարժվել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը ձևավորելու և խաղաղության համաձայնագիր կնքելու համար»,-ասվում է հոդվածում:
Նմանատիպ հոդվածներ
Լեհաստանի ԱԳՆ-ն՝ հայ–ադրբեջանական սահման ԵԱՀԿ առաքելություն ուղարկելու մասին
Լեհաստանի արտգործնախարարությունը հայտնում է, որ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) դիտա...
«Վերջերս ճակնդեղի նմանվող մի սրիկա ելույթ էր ունենում». Լուկաշենկո
Բելառուսում զորահավաք հայտարարելու կարիք չկա։ Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշ...
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Հայաստանի, Չինաստանի և Բելառուսի ընկերությունների դեմ
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Չինաստանի, Բելառուսի եւ Հայաստանի ընկերությունների դեմ՝ Ռուսաստանին աջակցելու համար: Այս...
Հայտնի է հայկական ընկերությունը, որի դեմ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել
Հայտնի է հայկական ընկերությունը, որի դեմ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել: Ընկերությունը «Տակո» ՍՊԸ (Taco)-ն է, որը հայկակա...