Ուելսում մարդիկ ցույցի են դուրս եկել և անկախություն են պահանջում
Քարդիֆի հազարավոր բնակիչներ ցույցի են դուրս եկել հանուն Ուելսի անկախության։ Տեղեկությունը հայտնում է «Wales Online» կայքը։
Նշվում է, որ ակցիան սկսվել է Ուելսի մայրաքաղաքի կենտրոնում։ Մասնակիցները շրջել են դրոշներով ու «Անկախություն» գրությամբ պաստառներով։
Կայքի տվյալներով՝ ակցիայի մասնակիցների թվում է եղել նաև բրիտանացի դերասան Ջուլիան Լյուիս Ջոնսը, որը նկարահանվել է «Գահերի խաղը» հայտնի սերիալի «Վիշապի տունը» փրիքվելում: Նա ելույթ է ունեցել ցուցարարների առջև:
Ուելսի հյուսիսում գտնվող Ռեքսեմ քաղաքում համանման ցույց է անցկացվել հուլիսին: Այդ ժամանակ ակցիային մասնակցել է մոտ 8 հազար մարդ։
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ զինված ուժերում քլունգի, բահի, կոշիկի, տրակտորի խնդրի մասին
ՀՀ զինված ուժերում չկա քլունգի, բահի, կոշիկի, տրակտորի խնդիր։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց...
Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին. ՊՆ
Սեպտեմբերի 25-ի ժամը 10:30-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, իրադրության փոփոխու...
ՊՆ խոսնակը՝ սահմանային իրավիճակի մասին
Սեպտեմբերի 24-ի ժամը 22:30-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, իրադրության փոփոխու...
Գնդակահարության դաժան տեսանյութում 7-8 անձի մասին է խոսքը. Սիրանուշ Սահակյան
«Գնդակահարության դաժան տեսանյութում երևացող զինծառայողների նույնականացում է իրականացվում։ Խոսքը՝ 7-8 անձի մասին է»,- այս...