Պենտագոնը՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու Կիեւի դիմումի մասին
ԱՄՆ-ն աջակցում է ՆԱՏՕ-ի «բաց դռների» քաղաքականությանը, սակայն կարծում է, որ դրա ընդլայնման մասին որոշումը պետք է կայացնեն դաշինքի բոլոր երկրները, հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը` մեկնաբանելով Կիեւի՝ ՆԱՏՕ արագացված մուտքի դիմումը, հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:
«Մենք հավատարիմ ենք ՆԱՏՕ-ի «բաց դռների» քաղաքականությանն աջակցելուն, սակայն թե ինչպես է դա տեղի ունենում, հարց է, որն իրականում որոշված է այս հարցի շուրջ քվեարկող 30 պետությունների միջեւ: Այս աշխատանքը պետք է առաջիկայում ի կատար ածվի»,- ասել է նա Հավայան կղզիներում իր ավստրալացի գործընկեր Ռիչարդ Մարլզի հետ համատեղ ասուլիսում:
«Բայց հիմա մենք կենտրոնացած ենք այն հարցի վվրա, որպեսզի անենք ամեն բան՝ Ուկրաինային հաղթանակի համար ամեն ինչով ապահովելու համա: Եվ մենք տեսնում ենք, որ ուկրաինական ուժերը իսկապես լավ արդյունքներ են ստեղծում»,- ասել է Օսթինը:
Ուրբաթ օրը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ստորագրել է երկրի՝ ՆԱՏՕ արագացված մուտքի դիմումը, ինչի քննարկման վերաբերյալ լրագրողների հարցին՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը չի պատասխանել։ ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը Կիեւի դիմումը համեմատել է «երրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկն արագացնելու» խնդրանքի հետ։
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ զինված ուժերում քլունգի, բահի, կոշիկի, տրակտորի խնդրի մասին
ՀՀ զինված ուժերում չկա քլունգի, բահի, կոշիկի, տրակտորի խնդիր։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց...
ՊՆ խոսնակը՝ սահմանային իրավիճակի մասին
Սեպտեմբերի 24-ի ժամը 22:30-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, իրադրության փոփոխու...
Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին. ՊՆ
Սեպտեմբերի 25-ի ժամը 10:30-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, իրադրության փոփոխու...
Գնդակահարության դաժան տեսանյութում 7-8 անձի մասին է խոսքը. Սիրանուշ Սահակյան
«Գնդակահարության դաժան տեսանյութում երևացող զինծառայողների նույնականացում է իրականացվում։ Խոսքը՝ 7-8 անձի մասին է»,- այս...