Փաշինյանը՝ հայ գերիների գնդակահարության տեսանյութի մասին
Հայաստանը կօգտագործի բոլոր հասանելի մեխանիզմները` հետաքննությունն ապահովելու և պատասխանատվության ենթարկելու համար։
Այս մասին Twitter–ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով տելեգրամյան ալիքներում տարածված տեսանյութին, որում ադրբեջանցի զինծառայողները դաժանաբար գնդակահարում են հայ գերիներին:
«Բռնության նման գործողությունները պետք է ուսումնասիրվի պատշաճ կերպով, իսկ ագրեսորը պետք է կրի դրանից բխող բոլոր հետևանքները»,– նշել է Փաշինյանը։
Հիշեցնենք, որ համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները գնդակահարում հայ ռազմագերիներին:
Аuroranews.am-ը կապ է հաստատել ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում, անդրադառնալով տարածվող տեսանյութին, ասաց.
«Տեղանքի և ժամանակագրության վերաբերյալ այս պահին որևէ հստակ տվյալ հայտնել չենք կարող, այժմ համապատասխան մարմիններն ուսումնասիրում են տեսանյութը: Իսկության մասով, կարծում ենք, որևէ կասկած չկա, ադրբեջանական զինված ուժերին բնորոշ ձեռագիր է, Այդ ձեռագիրը մեզ և միջազգային հանրությանը հայտնի է նախորդիվ տեղի ունեցած նույնանման դեպքերի վերաբերյալ անհերքելի ապացույցներից»:
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ զինված ուժերում քլունգի, բահի, կոշիկի, տրակտորի խնդրի մասին
ՀՀ զինված ուժերում չկա քլունգի, բահի, կոշիկի, տրակտորի խնդիր։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց...
ՊՆ խոսնակը՝ սահմանային իրավիճակի մասին
Սեպտեմբերի 24-ի ժամը 22:30-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, իրադրության փոփոխու...
Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին. ՊՆ
Սեպտեմբերի 25-ի ժամը 10:30-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, իրադրության փոփոխու...
Գնդակահարության դաժան տեսանյութում 7-8 անձի մասին է խոսքը. Սիրանուշ Սահակյան
«Գնդակահարության դաժան տեսանյութում երևացող զինծառայողների նույնականացում է իրականացվում։ Խոսքը՝ 7-8 անձի մասին է»,- այս...