Իրանում խոստացել են վրեժ լուծել
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար գեներալ-մայոր Հոսեյն Սալամին խոստացել է, որ ԻՀՊԿ-ն դաժան հաշվեհարդար է տեսնելու ահաբեկիչների հետ, որոնք Զահեդանում ահաբեկչություն են իրականացրել, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը:
Իր ուղերձում գեներալ-մայոր Հոսեյն Սալամին ցավակցություն է հայտնել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի եւ Բասիջի անդամների` տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով զոհվելու համար: Նա հարձակմանը մասնակցած ահաբեկիչներին անվանել է օտարերկրյա տերությունների գաղտնի ծառայությունների վարձկաններ։
Հիշեցնենք, որ Աֆղանստանին եւ Պակիստանին սահմանակից Իրանի հարավարեւելյան Սիստան եւ Բելուջիստան նահանգի մայրաքաղաք Զահեդանում գործող ռազմաբազայի վրա զինված ահաբեկիչների հարձակման հետեւանքով զոհվել է 4 մարդ, այդ թվում՝ անվտանգության ուժերի անդամներ, եւ եւս 22 մարդ վիրավորվել է, այդ թվում՝ քաղաքացիական անձինք։
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ զինված ուժերում քլունգի, բահի, կոշիկի, տրակտորի խնդրի մասին
ՀՀ զինված ուժերում չկա քլունգի, բահի, կոշիկի, տրակտորի խնդիր։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց...
ՊՆ խոսնակը՝ սահմանային իրավիճակի մասին
Սեպտեմբերի 24-ի ժամը 22:30-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, իրադրության փոփոխու...
Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին. ՊՆ
Սեպտեմբերի 25-ի ժամը 10:30-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, իրադրության փոփոխու...
Գնդակահարության դաժան տեսանյութում 7-8 անձի մասին է խոսքը. Սիրանուշ Սահակյան
«Գնդակահարության դաժան տեսանյութում երևացող զինծառայողների նույնականացում է իրականացվում։ Խոսքը՝ 7-8 անձի մասին է»,- այս...