«Հայ Ազգային կոնգրեսն» ու «Ապրելու երկիրը» համատեղ հայտարարություն են արել
«Ապրելու երկիր» և «Հայ Ազգային կոնգրես» կուսակցությունների համատեղ հայտարարությունը.
««Ապրելու երկիր» և «Հայ Ազգային կոնգրես» կուսակցությունները՝
• Կարևորելով Ալավերդի համայնքի զարգացումը,
• Հաշվի առնելով Ալավերդի համայնքի ավագանու ընտրությունների արդյունքները և կարևորելով ընտրությունների միջոցով իշխանության փոփոխության իրականացումը,
• Նպատակ ունենալով համատեղ ջանքերով հասնել համայնքում իրական բարեփոխումների իրականացմանը, առաջանցիկ տեմպերով զարգացմանը,
• Համադրելով երկու կուսակցությունների նախընտրական ծրագրերը՝
Համաձայնում են համագործակցել հետևյալի շուրջ՝
• Համատեղ կազմել Ալավերդի համայնքի զարգացման ծրագիրը
• Համայնքի ղեկավարի թեկնածու են առաջադրում և ընտրում «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակի առաջին համար Արկադի Թամազյանին, համայնքի ղեկավարի առաջին տեղակալի թեկնածու են առաջադրում և ընտրում «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության ցուցակի երկրորդ համար Տիգրան Պապոյանին, համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնում նշանակվում է «Հայ Ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցիչ Սասուն Վարդումյանը
• Օձուն, Շնող, Մեծ Այրում, Ծաթեր, Այգեհատ բնակավայրերի ղեկավարումը ստանձնում են «Հայ Ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցիչները, մնացած բնակավայրերի ղեկավարումը՝ «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչները,
• Գործունեության ամբողջ ընթացքում աշխատանքային առաջնային սկզբունք է լինելու թափանցիկությունը, արդարությունը, հաշվետվողականությունը
• Կողմերն առաջնորդվում են փոխադարձ հարգանքի, փոխըմբռնման, տարաձայնությունները բանակցությունների միջոցով լուծելու մոտեցումներով,
Ալավերդի համայնքնում ձևավորելով համագործակցության մշակույթ՝ կողմերը պատասխանատու են միասնական ջանքերով աշխատել հանուն Ալավերդու զարգացման:
Հուշագիրը գործում է կառավարման ամբողջ ժամանակահատվածի համար»:
Նմանատիպ հոդվածներ
«Արդեն 2-րդ դեպքն է` Ադրբեջանը հրաժարվում է կատարել իր խոստումը». Փաշինյանը գրառում է արել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թվիթերյան իր միկրոբլոգում գրել է. «Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ Ադրբեջանը հրաժարվում է կատա...
Տեր-Պետրոսյանի արձագանքը` Ադրբեջանի պահանջների մասին նյութին
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն արձագանքել է այսօր «Հայկական ժամանակ» թերթում հրապարակված՝ Ադրբեջանի պահանջների մա...
Հայաստանը ավելի շատ աջակցություն «գտավ» ԱՄՆ-ի, քան թե ՌԴ-ի կողմից. Արմեն Գրիգորյան
Ադրբեջանի հետ մահացու բախումներից հետո Հայաստանը ավելի շատ աջակցություն «գտավ» Միացյալ Նահանգների, քան թե իր դաշնակից Ռո...
Աշխարհի արձագանքը` Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների գնդակահարությանը
Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուն Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է արել՝ անդրադառնալով ԶՈՒ կողմից հայ ռ...