Ստոլտենբերգն այսօր կանցկացնի չնախատեսված մամուլի ասուլիս
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը ուրբաթ օրը ժամը 18:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 19:00-ին) կանցկացնի չնախատեսված մամուլի ասուլիս, ելույթի թեմայի մասին չի հաղորդվում, ասված է դաշինքի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Հիշեցնենք` ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը հայտարարություն է հրապարակել «Հյուսիսային հոսք» խողովակաշարերում տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ: Դրանում, դաշինքի կարծիքով, ասված է, որ «Հյուսիսային հոսք» գազատարի արտահոսքը դիտավորյալ գործողությունների արդյունք է:
Ավելի վաղ ՌԴ Գլխավոր դատախազությունը «Հյուսիսային հոսք»-ի վնասվելուց հետո միջազգային ահաբեկչության մասին գործ է հարուցել: ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին հայտարարել է, որ «Հյուսիսային հոսք» գազատարի դեմ դիվերսիաների կապակցությամբ ՄԱԿ-ի ԱԽ-ի շտապ նիստը նշանակված է Մոսկվայի ժամանակով ժամը 22:00-ին:
Նմանատիպ հոդվածներ
Լեհաստանի ԱԳՆ-ն՝ հայ–ադրբեջանական սահման ԵԱՀԿ առաքելություն ուղարկելու մասին
Լեհաստանի արտգործնախարարությունը հայտնում է, որ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) դիտա...
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Հայաստանի, Չինաստանի և Բելառուսի ընկերությունների դեմ
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Չինաստանի, Բելառուսի եւ Հայաստանի ընկերությունների դեմ՝ Ռուսաստանին աջակցելու համար: Այս...
Հայտնի է հայկական ընկերությունը, որի դեմ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել
Հայտնի է հայկական ընկերությունը, որի դեմ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել: Ընկերությունը «Տակո» ՍՊԸ (Taco)-ն է, որը հայկակա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ստորագրվեց Դոնեցկը, Լուգանսկը, Խերսոնը, Զապորոժիեն ՌԴ կազմ ներառման մասին համաձայնագրերը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլի Գեորգիևյան դահլիճում ստորագրել է ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետո...