Պեսկովը` Ուկրաինայի հետ բանակցությունների մասին
Ուկրաինական կողմը բազմիցս հրապարակավ հայտարարել է ՌԴ-ի հետ բանակցություն վարելու իր ցանկության մասին: Նման պայմաններում Մոսկվան շեշտը դնում է հատուկ ռազմական գործողության շարունակության վրա, ՌԴ-ի պահանջները չեն փոխվում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Բանակցային գծից ամբողջությամբ հեռացել է ուկրաինական կողմը։ Մեր պահանջները չեն փոխվում։ Հատուկ ռազմական գործողության նպատակները չեն փոխվում։ Այդ պատճառով, բնականաբար, այն պայմաններում, երբ հրապարակայնորեն ուկրաինական կողմը բազմիցս հայտարարել է, որ չի ցանկանում որեւէ բանակցություններ վարել, համապատասխանաբար, շեշտը դրվում է հատուկ ռազմական գործողության շարունակման վրա»,-ասել Է Պեսկովը ուրբաթ օրը լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ։
Նմանատիպ հոդվածներ
Լեհաստանի ԱԳՆ-ն՝ հայ–ադրբեջանական սահման ԵԱՀԿ առաքելություն ուղարկելու մասին
Լեհաստանի արտգործնախարարությունը հայտնում է, որ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) դիտա...
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Հայաստանի, Չինաստանի և Բելառուսի ընկերությունների դեմ
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Չինաստանի, Բելառուսի եւ Հայաստանի ընկերությունների դեմ՝ Ռուսաստանին աջակցելու համար: Այս...
Հայտնի է հայկական ընկերությունը, որի դեմ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել
Հայտնի է հայկական ընկերությունը, որի դեմ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել: Ընկերությունը «Տակո» ՍՊԸ (Taco)-ն է, որը հայկակա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ստորագրվեց Դոնեցկը, Լուգանսկը, Խերսոնը, Զապորոժիեն ՌԴ կազմ ներառման մասին համաձայնագրերը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլի Գեորգիևյան դահլիճում ստորագրել է ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետո...