«Մենք կապահովենք Պուտինի պարտությունը». Լիզ Թրաս
Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը, անդրադառնալով այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից անկացվելիք հատուկ միջոցառմանը՝ կապված Ուկրաինայի չորս շրջանների՝ Ռուսաստանին միանալու որոշման հետ, ասել է, որ Մեծ Բրիտանիան երբեք չի ճանաչի Ռուսաստանի կողմից բռնազավթված տարածքները:
Թրասն ընդգծել է, որ Մեծ Բրիտանիան Ուկրաինայից դուրս կարգավիճակով երբեք չի ընդունելու Դոնեցկին, Լուգանսկին, Խերսոնին և Զապորոժիեին:
«Չի կարելի թույլ տալ Պուտինին միջազգային սահմանների փոփոխության ճանապարհով բռնի ուժի կիրառել: Մենք կապահովենք նրա պարտությունն այս անօրեն պատերազմում», - նշել է Լիզ Թրասը:
Նմանատիպ հոդվածներ
Լեհաստանի ԱԳՆ-ն՝ հայ–ադրբեջանական սահման ԵԱՀԿ առաքելություն ուղարկելու մասին
Լեհաստանի արտգործնախարարությունը հայտնում է, որ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) դիտա...
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Հայաստանի, Չինաստանի և Բելառուսի ընկերությունների դեմ
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Չինաստանի, Բելառուսի եւ Հայաստանի ընկերությունների դեմ՝ Ռուսաստանին աջակցելու համար: Այս...
Հայտնի է հայկական ընկերությունը, որի դեմ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել
Հայտնի է հայկական ընկերությունը, որի դեմ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել: Ընկերությունը «Տակո» ՍՊԸ (Taco)-ն է, որը հայկակա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ստորագրվեց Դոնեցկը, Լուգանսկը, Խերսոնը, Զապորոժիեն ՌԴ կազմ ներառման մասին համաձայնագրերը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլի Գեորգիևյան դահլիճում ստորագրել է ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետո...