«Այս ամենում հիմնականում ԱՄՆ–ն շահ ունի». Պատրուշև
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտարարել է, որ ԱՄՆ–ն «Հյուսիսային հոսքերում» տեղի ունեցած պայթյունների գլխավոր շահառուն է։
««Հյուսիսային հոսք 1» և «Հյուսիսային հոսք 2» գազատարներում տեղի ունեցած պայթյունների մասին հաղորդումների առաջին իսկ րոպեներից Արևմուտքը մեղավորներին փնտրելու ակտիվ արշավ սկսեց։ Բայց ակնհայտ է, որ այս ամենում հիմնականում ԱՄՆ–ն շահ ունի, նախևառաջ` տնտեսական»,– ասել է Պատրուշևը` Մոսկվայում ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդակցության ժամանակ։
Վերջինիս խոսքով` 1983 թվականի հոկտեմբերին նման իրավիճակ արդեն իսկ եղել է Նիկարագուայի Պուերտո Սանդինո նավահանգստում։
«Պետք է համակարգված ջանքեր գործադրել բացահայտելու համար այս հանցագործության պատվիրատուներին և կատարողներին, ինչը մեր արդյունավետ փոխգործակցության լավ օրինակը կլինի», – նշել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը:
Հիշեցնենք` սեպտեմբերի 26-ին ահաբեկչություն է տեղի ունեցել միանգամից երկու գազատարում։
Նմանատիպ հոդվածներ
Լեհաստանի ԱԳՆ-ն՝ հայ–ադրբեջանական սահման ԵԱՀԿ առաքելություն ուղարկելու մասին
Լեհաստանի արտգործնախարարությունը հայտնում է, որ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) դիտա...
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Հայաստանի, Չինաստանի և Բելառուսի ընկերությունների դեմ
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Չինաստանի, Բելառուսի եւ Հայաստանի ընկերությունների դեմ՝ Ռուսաստանին աջակցելու համար: Այս...
Հայտնի է հայկական ընկերությունը, որի դեմ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել
Հայտնի է հայկական ընկերությունը, որի դեմ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել: Ընկերությունը «Տակո» ՍՊԸ (Taco)-ն է, որը հայկակա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ստորագրվեց Դոնեցկը, Լուգանսկը, Խերսոնը, Զապորոժիեն ՌԴ կազմ ներառման մասին համաձայնագրերը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլի Գեորգիևյան դահլիճում ստորագրել է ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետո...