Երևան 6°C

USD - 395.53 EUR - 393.43 RUB - 6.42

Պուտինը վաղը ծավալուն ելույթ կունենա. ՌԴ-ի կազմում տարածքներն ընդգրկելու մասին պայմանագրերը կստորագրվեն վաղը

 Վլադիմիր Պուտինը վաղը` ուրբաթ օրը կմասնակցի Ռուսաստանի կազմի մեջ նոր տարածքներ ընդգրկելու մասին պայմանագրերի ստորագրման արարողությանը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

 

«Վաղը Կրեմլյան Մեծ պալատում ՝ Գեորգիևյան դահլիճում, ժամը 15: 00-ին տեղի կունենա ՌԴ-ի կազմի մեջ նոր տարածքներ ընդգրկելու մասին պայմանագրերի ստորագրման արարողությունը։ Այդ միջոցառմանը նախագահ Պուտինի ծավալուն ելույթը կլինի», - ասել է Պեսկովը ։

 

Նա նշել է, որ դա տարբեր կլինի Դաշնային ժողովին ուղղված նախագահի ուղերձից։ 


Հիշեցնենք, որ Ռուսաստանի կազմի մեջ մտնելու հարցի շուրջ հանրաքվեներն անցկացվել են սեպտեմբերի 23-27-ը Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում, ինչպես նաեւ Խերսոնի և Զապորոժիեի մարզերում: ԴԺՀ-ում քվեաթերթիկների 100 տոկոսի մշակման արդյունքներով Ռուսաստանի կազմ մտնելու օգտին է արտահայտվել քվեարկածների 99,23 տոկոսը, ԼԺՀ — ում ՝ 98,42 տոկոսը, Խերսոնի մարզում ՝ 87,05 տոկոսը, Զապորոժիեում ՝ 93,11 տոկոսը:

Տեսանյութ