«Քաղաքական մանիպուլյացիա է. դրանք չի կարելի համեմատել». Չինաստանի ԱԳՆ
Թայվանական հարցը սկզբունքորեն տարբերվում է ուկրաինական ճգնաժամից, դրանք չի կարելի համեմատել: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՉԺՀ-ի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վեմբինը՝ մեկնաբանելով ՌԴ-ի կազմում Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների, ինչպես նաեւ Խերսոնի եւ Զապորոժիեի մարզերում անցկացված հանրաքվեները: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Թայվանը Չինաստանի տարածքի անբաժանելի մասն է, թայվանական հարցը բացառապես Չինաստանի ներքին գործն է, այն սկզբունքորեն տարբերվում է ուկրաինական հարցից, դրանք չի կարելի համեմատել», - ասել է դիվանագետը՝ պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե արդյոք Չինաստանը կայացած հանրաքվեները կեղծ ազդանշան է համարում անջատողական ուժերի համար, որոնք հանդես են գալիս Թայվանի անկախության օգտին:
Վան Վեմբինն ընդգծել է, որ ուկրաինական ճգնաժամը եւ թայվանական հարցը համեմատելու ցանկացած փորձ «քաղաքական մանիպուլյացիա է», ինչպես նաեւ «կոպիտ միջամտություն Է Չինաստանի ներքին գործերին»:
Նա նաեւ հայտարարել է, որ Չինաստանը միշտ հանդես է գալիս բոլոր երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու, ՄԱԿ-ի Կանոնադրության հիմնական նպատակներն ու սկզբունքները պահպանելու օգտին:
Նմանատիպ հոդվածներ
Լեհաստանի ԱԳՆ-ն՝ հայ–ադրբեջանական սահման ԵԱՀԿ առաքելություն ուղարկելու մասին
Լեհաստանի արտգործնախարարությունը հայտնում է, որ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) դիտա...
Ղազախստանի ՊՆ-ն` Հայաստանի` ՀԱՊԿ զորավարժություններին չմասնակցելու մասին
Ղազախստանի պաշտպանության նախարարությունը ՀՀ պաշտպանության նախարարությունից ՀԱՊԿ զորավարժություններին չմասնակցելու որոշմա...
«Եթե մնային այստեղ, ի՞նչ, թող փախչեն». Լուկաշենկոն` Պուտինին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններում ասել է, որ 2020 թվակա...
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Հայաստանի, Չինաստանի և Բելառուսի ընկերությունների դեմ
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Չինաստանի, Բելառուսի եւ Հայաստանի ընկերությունների դեմ՝ Ռուսաստանին աջակցելու համար: Այս...