
Փաշինյանը քիչ առաջ ժամանել է ԱԺ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ժամանել է Ազգային ժողով։ Տեղեկությունը տարածել են իշխանամետ լրատվակայքերը:
Ընթանում է վարչապետի փակ հանդիպումն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն երեկոյան կայցելի ԱԺ` «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ հանդիպման։ Այս մասին հայտնել էր ArmLur.am կայքը` ՔՊ–ական աղբյուրին հղումով։