Երևան 6°C

USD - 395.53 EUR - 393.43 RUB - 6.42

«Վերին Լարսի» անցակետում զորահավաքային կետ կտեղադրվի

 Քաղաքացիներին կթույլատրվի ոտքով հատել «Վերին Լարսի» անցակետը։ Որոշումը կայացրել է Հյուսիսային Օսեթիա-Ալանիայի ներքին գործերի նախարար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Անդրեյ Սերգեևը «Վերին Լարս» անցակետում արտագնա խորհրդակցության ժամանակ։ 
Հանդիպման մասնակիցները նշել են, որ Ռուսաստանից դեպի Վրաստան ուղևորվող թեթև մարդատար ավտոմեքենաների հոսքը աճել է։ Չնայած ձեռնարկվող միջոցներին՝իրավիճակը սահմանին շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Պահանջվում է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար։ Գրում է Sputnik Արմենիան:


Խորհրդատվության ընթացքում որոշվել է նաև հակաիրավական վարքագծի և կոնֆլիկտային իրավիճակների առաջացման ռիսկերի նվազեցման նպատակով անցակետում զինկոմիսարիատի զորահավաքային կետ տեղադրել։ 


Հիշեցնենք, որ երեկ հայտնում էին «Վերին Լարս» անցակետում շուրջ 3500 ավտոմեքենայի կուտակման մասին։ Ավելի վաղ Հյուսիսային Օսեթիայի ներքին գործերի նախարարությունը քաղաքացիներին հորդորել էր զերծ մնալ «Վերին Լարս» անցակետով Վրաստան մեկնելուց։ 
Իշխանությունների տվյալով՝ անցած շաբաթ «Վերին Լարս» անցակետով պետական սահմանը հատել են 37,5 հազար ավտոմեքենա և ավելի քան 115 հազար մարդ, ինչը 23,3 տոկոսով շատ է նախորդ շաբաթվա ցուցանիշից։

Տեսանյութ