«Մի խաղացեք Իրանի ժողովրդի զգացմունքների հետ». Իրանի ԱԳՆ
Իրանում առանձնապես ոչինչ չի կատարվում: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ասելով, որ Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի: Տեղեկաատվությունը փոխանցում է IRNA գործակալությունը։ Նա նշել է, որ բողոքի ակցիաներից շատերը արտասահմանյան լրատվամիջոցների և արտաքին աժիոտաժի արդյունք են։
«Ես նրանց վստահեցնում եմ, որ Իրանում ոչ մի առանձնահատուկ բան տեղի չի ունենում: Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի: Մի խաղացեք Իրանի ժողովրդի զգացմունքների հետ»,- ընդգծել է Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
Իրանի արտգործնախարարը հիշեցրել է, որ Մահսա Ամինիի մահը «լրջորեն հետաքննվում է»՝ նշելով, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին, ով ամբողջական հետաքննություն խոստացող բարձրաստիճան պաշտոնյաներից է, զանգահարել է Ամինիի ընտանիքին։ Իրանի ԱԳ նախարարը բողոքի ցույցերից շատերն անվանել է արտասահմանյան լրատվամիջոցների և արտաքին աժիոտաժի արդյունք:
«Իրանցիները զգացմունքային մարդիկ են և մաքուր զգացմունքներ ունեն, և դեպքից հետո առաջին ժամերին նրանք խաղաղ բողոքի ցույց էին անում, և այժմ բոլորը սպասում են դատական համակարգի հետաքննության ավարտին, բայց, միևնույն ժամանակ, կային որոշ արտաքին տարրեր, ինչպիսիք են արբանյակային ալիքները, որոշ կայքեր, որոնք խրախուսում էին Իրանում մարդկանց դուրս գալ փողոց և դառնալ բռնարար, և այդ պատճառով ցույցերը վերածվեցին բռնության ցույցերի և անկարգությունների: Եթե ԱՄՆ-ն իսկապես հոգ է տանում Իրանի ժողովրդի մասին, նրանք կարող են տեսնել այն փաստը, որ հազարավոր իրանցի երեխաներ են մահացել իրենց կողմից սահմանված պատժամիջոցների պատճառով։ Այդ մարդիկ ամեն օր մահանում են իրենց պատժամիջոցներից»,- ասել է Աբդոլլահիանը։
Նմանատիպ հոդվածներ
Լեհաստանի ԱԳՆ-ն՝ հայ–ադրբեջանական սահման ԵԱՀԿ առաքելություն ուղարկելու մասին
Լեհաստանի արտգործնախարարությունը հայտնում է, որ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) դիտա...
Ղազախստանի ՊՆ-ն` Հայաստանի` ՀԱՊԿ զորավարժություններին չմասնակցելու մասին
Ղազախստանի պաշտպանության նախարարությունը ՀՀ պաշտպանության նախարարությունից ՀԱՊԿ զորավարժություններին չմասնակցելու որոշմա...
«Եթե մնային այստեղ, ի՞նչ, թող փախչեն». Լուկաշենկոն` Պուտինին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններում ասել է, որ 2020 թվակա...
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Հայաստանի, Չինաստանի և Բելառուսի ընկերությունների դեմ
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Չինաստանի, Բելառուսի եւ Հայաստանի ընկերությունների դեմ՝ Ռուսաստանին աջակցելու համար: Այս...