Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ. փաստաբան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, որն անցնում է հրթիռների գործով, կշարունակի մնալ կալանքի տակ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց նրա փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը։

Հակակոռուպցիոն դատարանը մերժել է գրավի դիմաց փոխել Տոնոյանի խափանման միջոցը և ազատ արձակել նրան։

 

«Հենց այս պահին բողոքն ենք գրում, որպեսզի ներկայացնենք Վերաքննիչ դատարան»,– նշեց Հովհաննիսյանը։

Հիմնավորումը նույնն է` պաշտպանության նախկին նախարարը կարող է ազդեցություն ունենալ գործով անցնող անձանց վրա, սակայն այս փաստարկը փաստաբանն անհիմն է համարում։

Նա ընդգծեց, որ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու դիմաց առաջարկվել է վերջինիս բնակարանը։

Քաղաքականություն