«Ռուսաստանը պատրաստ է բանակցություններ վարել Ուկրաինայի հետ». Պեսկով
Ռուսաստանը պատրաստ է բանակցություններ վարել Ուկրաինայի հետ, դրա հետ մեկտեղ փոխվում են իրավիճակն ու պայմանները, սակայն հատուկ ռազմական գործողության նպատակների սկզբունքը պահպանվում է: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Տեղեկատվությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Նախօրեին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է բանակցություններ վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ինչպես նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ:
«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ռուսաստանը, բնականաբար, պահպանում է բանակցելու իր պատրաստակամությունը։ Բայց երբ իրավիճակը փոխվում է, փոխվում են նաև պայմանները: Այդ մասին մենք բազմիցս ասել ենք։ Բայց ընդհանուր առմամբ սկզբունքը պահպանվում է նույնը, այն է` հատուկ ռազմական գործողության բոլոր նպատակները։ Սակայն տվյալ դեպքում նաև բանակցություններում (Պուտին և Էրդողան - խմբ.) ասվել է, որ բանակցային գծից ամբողջությամբ հեռացել է ուկրաինական կողմը, ուստի հատուկ ռազմական գործողությունը շարունակվում է», - ասել Է Պեսկովը լրագրողներին։
Նմանատիպ հոդվածներ
Լեհաստանի ԱԳՆ-ն՝ հայ–ադրբեջանական սահման ԵԱՀԿ առաքելություն ուղարկելու մասին
Լեհաստանի արտգործնախարարությունը հայտնում է, որ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) դիտա...
«Եթե մնային այստեղ, ի՞նչ, թող փախչեն». Լուկաշենկոն` Պուտինին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններում ասել է, որ 2020 թվակա...
Ղազախստանի ՊՆ-ն` Հայաստանի` ՀԱՊԿ զորավարժություններին չմասնակցելու մասին
Ղազախստանի պաշտպանության նախարարությունը ՀՀ պաշտպանության նախարարությունից ՀԱՊԿ զորավարժություններին չմասնակցելու որոշմա...
«Ոչ ոք թույլտվություն չի հարցնելու, և դա հաստատ բլեֆ չէ». Մեդվեդև
Ռուսաստանն իրավունք ունի միջուկային զենք կիրառել, եթե դա անհրաժեշտ լինի։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտարարել է Ռո...