«Ոչ ոք թույլտվություն չի հարցնելու, և դա հաստատ բլեֆ չէ». Մեդվեդև
Ռուսաստանն իրավունք ունի միջուկային զենք կիրառել, եթե դա անհրաժեշտ լինի։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը։ Այս մասին հայտնել է Ведомости-ն:
«Ռուսաստանն իրավունք ունի միջուկային զենք կիրառել, եթե դա անհրաժեշտ լինի` կանխորոշված դեպքերում` միջուկային զսպման ոլորտում պետական քաղաքականության հիմքերին խիստ համապատասխան», - գրել է Մեդվեդևը։
Նա հստակեցրել է, որ նման արձագանքը կհաջորդի Ռուսաստանի գոյությանը սպառնացող վտանգի առաջացմանը։ Մեդվեդեւը նաեւ արեւմտյան երկրներին նախազգուշացրել է Ուկրաինայում միջուկային զենք տեղակայելուց:
«Եթե սպառնալիքը գերազանցի վտանգի սահմանը, մենք ստիպված կլինենք պատասխանել։ Ոչ ոք թույլտվություն չի հարցնելու, առանց երկար խորհրդակցությունների, և դա հաստատ բլեֆ չէ», - ընդգծել է քաղաքական գործիչը։
Ընդ որում, ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը կարծում է, որ ՆԱՏՕ-ի երկրները ուղղակիորեն չեն միջամտի հակամարտությանը, եթե բանը հասնի միջուկային զենքի: Նրա կարծիքով՝ Արեւմուտքն իր անվտանգության համար ավելի շատ է անհանգստանում, քան Ուկրաինայի ճակատագրի համար, որը ոչ մեկին անհրաժեշտ չէ։
Նմանատիպ հոդվածներ
Լեհաստանի ԱԳՆ-ն՝ հայ–ադրբեջանական սահման ԵԱՀԿ առաքելություն ուղարկելու մասին
Լեհաստանի արտգործնախարարությունը հայտնում է, որ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) դիտա...
«Եթե մնային այստեղ, ի՞նչ, թող փախչեն». Լուկաշենկոն` Պուտինին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններում ասել է, որ 2020 թվակա...
Ղազախստանի ՊՆ-ն` Հայաստանի` ՀԱՊԿ զորավարժություններին չմասնակցելու մասին
Ղազախստանի պաշտպանության նախարարությունը ՀՀ պաշտպանության նախարարությունից ՀԱՊԿ զորավարժություններին չմասնակցելու որոշմա...
«Թուրքիան պիտի չանդամակցի ՆԱՏՕ-ին». ՌԴ ԱԳՆ-ն` Էրդողանի հայտարարության մասին
ՇՀԿ-ի գործերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարությունների դեսպան Բախտիեր Խակիմովն ասել է, որ Թ...