ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսաստանի ԱԴԾ-ն ձերբակալել է Վլադիվոստոկում Ճապոնիայի գլխավոր հյուպատոսին
Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտարարել է Վլադիվոստոկում Ճապոնիայի գլխավոր հյուպատոսին ձերբակալելու մասին, վերջինս մեղադրվում է լրտեսության մեջ:
«ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Պրիմորսկի երկրամասում կանխել է Վլադիվոստոկում Ճապոնիայի գլխավոր հյուպատոսարանի հյուպատոս Մոտոկի Տացունորիի լրտեսական ակցիան»,- նշված է ՌԴ ԱԴԾ-ի հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ դիվանագետը ձերբակալվել է կանխիկ վարձատրության դիմաց Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներից մեկի հետ Ռուսաստանի համագործակցության արդիական ասպեկտների, Պրիմորսկի երկրամասում տնտեսական իրավիճակի վրա Արևմուտքի պատժամիջոցների քաղաքականության ազդեցության մասին սահմանափակ տարածման ենթակա տեղեկատվությունը տարածելու համար։
Տացունորին persona non grata են հայտարարել, ինչպես նաև դիվանագիտական ուղիներով բողոք ներկայացրել ճապոնական կողմին։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կայացել է Փաշինյան-Մակրոն հանդիպումը. Ֆրանսիայի կոչը
Ֆրանսիան կոչ է անում վերսկսել Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները։ Այս մասին համապատասխան հայտարարություն է տար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը կոչով դիմել է Ալիևին. վարչապետի ելույթը՝ ամբողջությամբ
Նյու Յորք կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սա հարձակում էր Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ. Փաշինյանը` ՄԱԿ-ում
Ապացույցներ կան գերեվարված զինվորների նկատմամբ խոշտանգումների, արտադատական մահապատիժների և դիակների պղծման մասին, այդ...
ՈՒՂԻՂ. Ինչու չեն հրապարակում վերջին ագրեսիայի զոհերի անունները, ինչ իրավիճակ է սահմանին. Փաշինյանի ասուլիսը
Սահմանին լարված է, և եթե հաշվի առնենք Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունը, նոր սադրանքները բացառված չեն։ Հանրայինի եթեր...