Էդուարդո Էռնեկյանին պատկանող ընկերության բաժնետոմսերը կփոխանցվի Պետական գույքի կառավարման կոմիտեին
«ՍԱԼՍԱ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ» փակ բաժնետիրական ընկերության 100% պետական մասնակցության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները կփոխանցվի ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեին:
Այս առաջարկով Հայաստանի քաղաքաշինության կոմիտեն դիմել է կառավարությանը, գրում է Armlur-ը։ Նշենք, որ «Սալսա Դիվելոփմենթ» փակ բաժնետիրական ընկերությունը ԱԳՆ-ի շենքի գնորդ «Տանգո» ընկերության դուստր կազմակերպությունն է: «Սալսա դեվելոփմենթի» հաշվեկշռում է Երևաի Վ.Սարգսյան 3 հասցեում գտնվող 0.5081 հա հողամասը։
«Տանգոի» սեփականտերն է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը: Հիշեցնենք՝ 2013-ի մարտի 5-ին տեղի էր ունեցել ԱԳՆ շենքի աճուրդը, որին ոչ ոք չէր ներկայացել և 51 մլն 271 հազար դոլարանոց շենքը հանձնվել էր գնորդին` «Տանգո» ընկերությանը:
Նմանատիպ հոդվածներ
Սահմանը կփակվի՞. Պեսկովը՝ զորահավաքի մասին
Քաղաքացիների կատեգորիաները, որոնց տարկետման իրավունք է տրվում, որոշվում են ՌԴ կառավարության կողմից։ Դա հնարավորինս կարճ...
Պաշտպանության նախարարությունը նոր հայտարարություն տարածեց
Ժամը 11:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել, հայտնում են Պաշտպանության նախարարությո...
Պաշտպանության նախարարությունը՝ սահմանային իրավիճակի մասին
Սեպտեմբերի 19-ի ժամը 10:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Այս մասին հայտ...
Ինչ իրավիճակ է հայ-ադրբեջանական սահմանին․ ՊՆ-ը հայտարարություն է տարածել
Հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունը չի փոխվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։«Սեպտեմբերի...