Հասարակություն

Daily Mail-ը գրում է, որ Վահագն Խաչատուրյանը Եղիսաբեթ 2-րդի դագաղի մոտ ծիծաղել և կատակել է

Daily Mail-ը գրում է, որ Վահագն Խաչատուրյանը Եղիսաբեթ 2-րդի դագաղի մոտ ծիծաղել և կատակել է

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը բրիտանական մամուլում քննադատության է արժանացել Եղիսաբեթ 2-րդ թագուհու հանդեպ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար: 

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, նա նկարվել և զրուցել է օգնականների հետ, երբ այցելել է Վեսթմինսթերյան սրահ, որտեղ դրված է եղել թագուհու աճյունը: 

Աղբյուրի հաղորդմամբ՝ Վահագն Խաչատրյանը խոնարհվել է հանգուցյալ միապետի դագաղի առաջ, այդ ժամանակ, չնայած չլուսանկարելու մասին զգուշացմանը, նրան լուսանկարել են բջջային հեռախոսով: Հրապարակված լուսանկարներից պարզ է դառնում, որ Խաչատուրյանին լուսանկարողը ՄԹ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսիսյանն է: 

Աղբյուրը նշում է նաև, որ ականատեսները պնդել են՝ Հայաստանի ղեկավարը Վեսթմիսթերյան սրահում բարձրաձայն ծիծաղել է և կատակել: 

Ինչպես նշվում է աղբյուրում, Վահագն Խաչատուրյանի գործողությունները հակասում են պալատի խիստ կանոններին, ըստ որոնց՝ արգելվում է լուսանկարել կամ տեսանկարահանել սրահը, որտեղ դրված է եղել թագուհու աճյունը և հարկավոր է հարգալից վարք դրսևորել: 

Ըստ աղբյուրի՝ հստակ չէ՝ արդյոք Խաչատուրյանը կմասնակցի թագուհու թաղմանը երկուշաբթի երեկոյան:

 

[8056d3ac11bcf218a829d2f622c84877.avif]

 

[e3eda6c7a633bd1cf26e96575b7a5f5e.avif]

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250