«Անմահները». ՊՆ մամուլի քարտուղարը պատմել է ենթասպա Խաչիկ Մինասյանի ու սերժանտ Նարեկ Հակոբյանի սխրանքի մասին
Ադրբեջանական ռազմական ագրեսիայի շրջանում տեղակայված ստորաբաժանումներից մեկի անձնակազմը, մարտական գործողությունների մեկնարկից անմիջապես հետո, դուրս է եկել մարտական առաջադրանք կատարելու և առաջին իսկ վայրկյաններից մարտի բռնվել հակառակորդի քանակապես գերազանցող հատուկ ջոկատայինների հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը:
Ինտենսիվ հրթիռահրետանային հարվածների և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների չդադարող կրակի տակ, համածառայակիցների դիրքավորվումն ապահովելու նպատակով, ջոկի հրամանատար, ենթասպա Խաչիկ Էդվարդի Մինասյանն ու սերժանտ Նարեկ Մխիթարի Հակոբյանը հակառակորդի կրակը վերցրել են իրենց վրա:
Կատաղի փոխհրաձգության ընթացքում ենթասպա Մինասյանը վիրավորվել է: Նրա հետ նույն դիրքում գտնվող սերժանտ Հակոբյանը փոխել է իր տեղը` կրակի ուղղությունը շեղելով իր վրա` փորձելով այդպես փրկել վիրավոր ընկերոջ կյանքը:
Սերժանտ Հակոբյանը կռվել է մինչև վերջին փամփուշտը: Սակայն որոշ ժամանակ անց ենթասպա Մինասյանի ու սերժանտ Հակոբյանի հետ կապն ընդհատվել է:
Ստորաբաժանման փայլուն գործողությունների շնորհիվ հաջողվել է հետ շպրտել հակառակորդին` պատճառելով մեծաթիվ կորուստներ: Իսկ այդ մարտական հաջողության մեջ անուրանալի են ենթասպա Խաչիկ Մինասյանի և սերժանտ Նարեկ Հակոբյանի անձնազոհությունը:
Նմանատիպ հոդվածներ
Անհայտ անձինք ալավերդցիներից հարցուփորձ են արել Ադրբեջանի գտնվելու վայրը, փորձել երեխաներից մեկին նստեցնել իրենց մեքենա․ ահազանգի հետքերով
Համացանցում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ երեկ ուշ երեկոյան ալավերդցիներին տարօրինակ հագուստներով մարդիկ են...
Հայաստանում ստորագրած կամ քննարկած փաստաթղթերի մեջ կա մեկ միջանցք, և դա Լաչինի միջանցքն է. Ալեն Սիմոնյան
Եվս մեկ անգամ ցանկանում եմ խնդրել և հորդորել չարծարծել «միջանցք» արտահայտությունը. ՀՀ ստորագրած կամ քննարկած փաստաթղթերի...
ԱՄՆ ցանկացած օժանդակություն կենսական նշանակություն ունի մեր պետականության համար. Սիմոնյան
ԱՄՆ ցանկացած օժանդակություն կենսական նշանակություն ունի մեր պետականության համար: Այս մասին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչներ...
ԱԻՆ փրկարարները գնացել են դիեր վերադարձնելու, խմբի մի մասը հետ է եկել, տղաներից մեկի հետ կապ հաստատել չի ստացվում
Հայտնում եմ, որ ԱԻՆ փրկարար ծառայողները խմբով գնացել են Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի տարածք դիեր վերադարձնելու, խմբ...