Սպորտ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հերթական մրցավարական ամենաթողությունը հայ ըմբիշների հանդեպ Սերբիայում. հայկական կողմը բողոքի նոտա է հղել
Lilit A.
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան բողոքի նոտա է բարձրացնում աշխարհի առաջնությունում մրցավարների կողմնակալ մոտեցման վերաբերյալ:
Այս օրերին Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը Սերբիայում մասնակցում է աշխարհի առաջնությանը: Օլիմպիական խաղերի մասնակից, աշխարհի անհատական գավաթի խաղարկության հաղթող Վազգեն Թևանյանը ԱԱ-ի 1/16 եզրափակիչում մրցեց ԱՄՆ ներկայացուցիչ Ջոն Մայքլ Դիակոմիհալիսի հետ: Ըստ ֆեդերացիայի՝ Թևանյանը պարտվել է մրցավարների կողմնակալ մոտեցման պատճառով:
«Արման Անդրեասյանի մեդալը խլելուց հետո այս անգամ հերթը հասավ Վազգեն Թևանյանին: Գորգի կորեացի մրցավարը Վազգեն Թևանյանից խլեց ոչ միայն հաղթանակը, այլև եզրափակչի ուղեգիրը: ԱՄՆներկայացուցչին շնորհեցին հաղթանակ»,-ասված է ֆեդերացիայի տարածած հաղորդագրությունում:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Սպորտ բաժնից
Տհաճ է․ սպասումների մեջ եմ․ Արման Ծառուկյանի անկեղծ խոստովանությունը
Սարսափազու իրավիճակ Թուրքիա-Հայաստան խաղից առաջ. Չանչարևիչ
5.0
Վատ լուր UFC-ից․ Արման Ծառուկյանը նահանջել է վարկանիշային աղյուսակում
«Ինտերի» հերթական անդրադարձն ու հայատառ գրառումը՝ Մխիթարյանի մասին
5.0