Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ ադրբեջանցիները դիրքային առաջխաղացում ունեն

Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ ադրբեջանցիները որոշակի դիրքային առաջխաղացում ունեն։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Սյունիքի փոխմարզպետ Նարե Ղազարյանը։

 

«Գյուղի մեջ չեն մտել, բայց կան թշնամական դիրքեր, որոնք շատ մոտ են գյուղին։ Կանայք ու երեխաները Ներքին Հանդից տարհանվել են, բայց տղամարդիկ գյուղում են, նրանց զենք է տրամադրվել, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանան օգտակար լինել ԶՈՒ-ին»,- ասել է Ղազարյանը։

Փոխմարզպետի փոխանցմամբ՝ Սրաշեն, Շիկահող և Ծավ գյուղերից բնակչությանը տարհանելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։

«Ներքին Հանդից, այո՛, կանայք ու երեխաները տարհանված են, բայց Շիկահողից, Սրաշենից ու Ծավից՝ ոչ։ Բնակիչները տեղում են, տղամարդիկ՝ զինված»,-նշել է Մարտիրոսյանը։

 

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Աժ-ում երեկ հայտարարել է, որ Ադրբեջանը վերջին օրերին օկուպացրել է 10 քառ. կմ տարածք ՀՀ սուվերեն տարածքից, ևս 40 քառ. կմ տարածք ադրբեջանցիներն օկուպացրել էին 2021թ. մայիսին։

Քաղաքականություն